Վախ ընկնելուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
young child leaning against and looking out a skyscraper window on a floor that is also glass
Կալգարիի փողոցներից 530 ոտնաչափ վերև

Վախ ընկնելուց, կոչվում է նաև բազոֆոբիա (կամ բազիֆոբիա), բնական վախ, որը բնորոշ է մարդկանց և կաթնասունների մեծ մասին՝ կախված տարբեր աստիճաններից։ Այն տարբերվում է ակրոֆոբիայից (վախ բարձրությունից), չնայած երկու վախերն էլ սերտորեն կապված են միմյանց հետ։ Ի տարբերություն բարձրությունից վախի՝ ընկնելուց վախը ներառում է զգացողությունն ուղեկցող տագնապներ ու ընկնելու հնարավոր վտանգավոր հետևանքները։ Բազոֆոբիան երբեմն զուգորդվում է աստասիայի (վախ քայլելուց) և աբազիայի (վախ ուղիղ կանգնելուց) հետ։

Մարդկանց մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբաններ Էլեանոր Ջ. Գիբսոնի և Ռիչարդ Դ. Վալկի կողմից կատարված ուսումնասիրություններում բացատրվել է այս վախի բնույթը։ Նրանց ամենահայտնի ուսումնասիրություններից մեկը «Տեսողական ժայռն» է։ Ստորև բերված է ժայռի նկարագրությունը.

Aquote1.png … Տախտակ, որը դրված է ծանր ապակու մի մեծ շերտի վրա, որը հատակից մեկ ոտնաչափ կամ ավելի բարձր է։ Նմանեցված նյութից տախտակը տեղադրվում է ապակու ստորին մակերևույթի վրա` ապակուն տալով արտաքին տեսք, ինչպես նաև ամուր հիմք։ Մյուս կողմում հատակին դրվում է նույն նյութի շերտը։ Տախտակի այս կողմը, այսպիսով, դառնում է տեսողական ժայռը[1]։ Aquote2.png


Երեսունվեց երեխաներ նրանց փորձերի ընթացքում փորձարկվել են՝ դասակարգելով վեցից տասնչորս ամիս։ Գիբսոնը և Վալկը տեսել են, որ տախտակին դնելիս երեխաներից 27-ը սողացել են մակերեսային կողմով, երբ կանչել են նրանց մայրերը։ Միայն երեքն են դուրս եկել ժայռի «եզրից»։ Շատ երեխաներ սողալով հեռացել են խորը ծայրից կանչող իրենց մայրերից, իսկ ոմանք էլ լաց են եղել, քանի որ չեն կարողացել հասնել իրենց մայրերին՝ առանց երևացող անդունդ անցնելու։ Ոմանք խփել են ապակու ամենածայրին, սակայն նույնիսկ այս հավաստիացմամբ չեն սողացել ապակու վրա։ Այս արդյունքներըով չնայած չեն կարող ապացուցել, որ այս վախը բնածին է, սակայն ցույց են տվել, որ երեխաների մեծ մասը լավ զարգացած խորության ընկալում ունեն և ի վիճակի են կապ հաստատել խորության և ընկնելու հետ կապված վտանգի միջև։

1998 թվականի մայիսին հոգեբաններ Ռիչի Պուլթոնի, Սիմոն Դեյվիսի, Ռոս Գ. Մենզիզի, Ջոն Դ. Լենգլիի և Ֆիլ Ա. Սիլվայի հրատարակած Behaviour Research and Therapy գիրքը նրանց երկարատև փորձերի ամփոփումն էր, որի համար որպես օրինակ ծառայել էին Դունեդինի բազմամասնագիտական ​​առողջության և զարգացման ուսումնասիրության նմուշները, որոնք վնասվել էին ընկնելուց (5-ից 9 տարեկան հասակում)։ Նրանք համեմատվել են այն երեխաների հետ, որոնք նմանատիպ վնասվածք չեն ունեցել, և պարզել, որ 18 տարեկանում ակրոֆոբիան առկա է վնասվածքով անկում ունեցողների միայն 2 տոկոսի մոտ, սակայն առկա է 7 տոկոսի շրջանում, որոնք վտանգավոր անկում չեն ունեցել (նույն ընտրանքով պարզվել է, որ տիպիկ բազոֆոբիան 7 անգամ պակաս տարածված է 18 տարեկան սուբյեկտների մոտ, ովքեր մանկության տարիներին ունեցել են վնասվածքով անկումներ, քան այն սուբյեկտների, որոնք չեն ունեցել)[2]։

Հոգեբույժներ Իսահակ Մարքսը և Ռանդոլֆ Մ. Նեսսին ու էվոլյուցիոն կենսաբան Ջորջ Ս. Ուիլյամսը նշել են, որ մարդիկ, որոնք սիստեմատիկորեն թերի են արձագանքում տարբեր հարմարվողական ֆոբիաների (օրինակ՝ բազոֆոբիա, օֆիդիոֆոբիա, արաքնոֆոբիա), խառնվածքով ավելի անփույթ են և, ամենայն հավանականությամբ, կարող են ենթարկվել հավանական մահացու վթարների։ Նրանք առաջարկել են, որ այդպիսի թերի ֆոբիան պետք է դասակարգել` որպես «հիպոֆոբիա»՝ իր էգոիստական ​​գենետիկ հետևանքների պատճառով[3][4][5]։

Տարեց մարդկանց մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ ընկնելու վախը պարզապես ենթադրվել է, որ ընկնելու հոգեբանական տրավմայի արդյունք է, որը կոչվում է նաև «հետընկնելու համախտանիշ»[6]։ Այս համախտանիշի մասին առաջին անգամ նշվել է 1982 թվականին Մուրֆիի և Այզեքսի կողմից[7], որոնք նկատել են, որ ընկնելուց հետո ամբուլատոր անձանց մոտ առաջացել է ուժեղ վախի և քայլքի խանգարումներ։ Ընկնելու վախը ճանաչվել է որպես այս համախտանիշի հիմնական ախտանիշներից մեկը։ Այդ ժամանակվանից ի վեր ընկնելու վախը ճանաչվել է որպես տարեցների շրջանում առողջության հատուկ խնդիր։ Այնուամենայնիվ, ընկնելու վախը սովորաբար հանդիպում է նաև տարեց մարդկանց շրջանում, որոնք չեն ընկել[8]։

Ընկնելու վախի տարածվածությունը, կարծես, մեծացել է տարիքի հետ և ավելի տարածված է կանանց մոտ։ Տարիքը շարունակում է նշանակալի մնալ բազմաթիվ լոգիստիկ հետադարձ վերլուծություններում[9]։ Տարբեր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս սեռը` որպես որոշակիորեն զգալի ռիսկի գործոն` ընկնելու վախից[10][11]։ Տարեցների ընկնելու վախի ռիսկի այլ գործոններից են գլխապտույտը, ինքնագնահատական ​​առողջական վիճակը, դեպրեսիան, քայլվածքի ու հավասարակշռության հետ կապված խնդիրները[12][13]։

Կենդանիների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մարդկային առարկաների ուսումնասիրությունները հաստատում են այն տեսությունը, որ ընկնելը բնածին վախ է։ Գիբսոնը և Վալկը նույն փորձերը կատարել են ճտերի, կրիաների, առնետների, ուլերի, գառների, կատուների և շան ձագերի հետ[1]։ Արդյունքները նման են մարդու երեխաներին, չնայած յուրաքանչյուր կենդանի մի փոքր այլ կերպ է վարվում՝ ըստ իր տեսակի առանձնահատկությունների։

Ճտերը փորձարկվել են ծնվելուց 24 ժամ չանցած։ Այն ենթադրել է, որ խորության ընկալումն արագ է զարգանում է հավերի մոտ, քանի որ ճտերը երբեք չեն սխալվել` քայլելով ժայռի խորը կողմից։ Ուլերն ու գառները նույնպես փորձարկվել են, սակայն այն ժամանակ, երբ կարողացել են ինքնուրույն կանգնել։ Փորձի ընթացքում ոչ մի այծ կամ գառ երբևէ չի խորացել խորը կողմի ապակու վրա։ Երբ այնտեղ տեղադրվել են, կենդանիները տիպիկ վարք են ցուցաբերել՝ անցնելով պաշտպանողական կեցվածքի, առջևի ոտքերն ամուր, իսկ հետևի ոտքերը՝ թույլ։ Այս անշարժ վիճակում կենդանիները առաջ են մղվում ապակու վրայով, մինչև նրանց գլուխը և տեսադաշտը հատեն ժայռի հակառակ կողմի պինդ եզրը։ Այծերն ու գառները հետո հանգստանում են և առաջ շարժվում աղբյուրի վրայով։ Փորձարկված կենդանիների արդյունքների հիման վրա ընկնելու վտանգն ու վախը կենդանիներին սերմանում են շատ երիտասարդ տարիքում։

Գործոններ, որոնք ազդում են ընկնելու վախի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեցվածքի վերահսկողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեցվածքի վերահսկողության համակարգն ունի երկու գործառույթ՝ ապահովել հավասարակշռության պահպանումը` մարմինը հավասարակշռելով և ամրացնել կողմնորոշումն ու դիրքը, որոնք ծառայում են որպես ընկալման և գործողության, արտաքին աշխարհի հետ կապված շրջանակ[14]։ Կեցվածքի վերահսկողությունը հիմնված է բազմազգայական գործընթացների և շարժական պատասխանների վրա, որոնք կարծես ավտոմատ են և տեղի են ունենում առանց իրազեկման։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարձրությունից կամ ընկնելուց վախեցող մարդիկ ունեն կեցվածքի վատ վերահսկողություն, հատկապես ուժեղ տեսողական ազդանշանների բացակայության դեպքում։ Այս անհատները մեծապես ապավինում են տեսողականին` իրենց կեցվածքն ու հավասարակշռությունը կարգավորելու համար[15]։ Բարձր կամ անկայուն հատակի հանդիպելիս՝ այս անհատների հավասարակշռության համակարգը զգում է անկայունությունը և փորձում է այն շտկել՝ բարձրացնելով կեցվածքային ճոճանակը՝ տեսողական հավասարակշռության հետադարձ կապը կրկին ակտիվացնելու համար (կեցվածքի տատանումը վերաբերում է մշտական ​​տեղահանման և կենտրոնի դիրքի շտկման երևույթին, ձգողականություն աջակցության հիմքում)[16]։ Այն հաճախ ձախողվում է, սակայն հանգեցնում է անկայունության և անհանգստության զգացման, ինչը հաճախ մեկնաբանվում է որպես վախ։

Գլխապտույտ բարձրությունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոստուլյար հսկողության հետ սերտորեն կապված է գլխապտույտի զգացումը` նախազգուշական ազդանշան, որը ստեղծվում է կեցվածքի կառավարման կորստով, երբ դիտորդի և տեսանելի անշարժ օբյեկտների միջև հեռավորությունը դառնում է չափազանց մեծ, և առաջանում է ներքին ականջի հավասարակշռման համակարգի դիսֆունկցիայի պատճառով։ Կարճ ասած, դա շարժման զգացումն է, երբ մեկը իրականում անշարժ է։ Գլխապտույտի ախտանիշները ներառում են գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, շնչառության պակաս և քայլելու կամ կանգնելու անկարողություն։ Որոշ անհատներ ավելի շատ կախված են կեցվածքը վերահսկելու տեսողական ազդակներից, քան մյուսներից։ Վեստիբուլյար սենսացիաները կարող են առաջանալ, երբ զգայական տեղեկատվությունը հայտնաբերվում է զգայական կապուղիների երկայնքով (դա պատահում է նույնիսկ նորմալ վեստիբուլյար գործառույթ ունեցողների մոտ), և գլխապտույտի զգացողությունները կարող են հանգեցնել հետ կեցվածքի վերահսկողության խնդիրներ ունեցող մարդկանց։

Տարածության և շարժման անհանգստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ակրոֆոբիայով տառապող և / կամ ընկնելու ծայրաստիճան վախ ունեցող մարդիկ ունեն ավելի մեծ թվով SMD կամ տարածության և շարժման անհանգստություն։ Դրանք ֆիզիկական ախտանիշներ են, որոնք առաջացնում են տեսողական կամ կինեսթետիկ տեղեկատվություն, որն անբավարար է տարածական նորմալ կողմնորոշման համար։ Տարածության և շարժման անհանգստությունն առաջանում է այն ժամանակ, երբ իրարամերժ տեղեկատվությունը հայտնաբերվում է տեսողական, կինեսթետիկ և վեստիբուլյար զգայական ալիքների միջև։ Ապացույցները հաստատում են այն պնդումը, որ անհանգստությամբ և SMD-ով տառապող հիվանդներն ավելի շատ ապավինում են տեսողական ազդանշաններին (կեցվածքային փոփոխությունների համար)։

Ընկնելը երազում[խմբագրել | խմբագրել կոդը]

closeup of face of sleeping child
Քնած երեխա. երազում ընկնելը սովորականն երևույթ է

Ըստ Զիգմունդ Ֆրոյդի «Երազների մեկնաբանություն» աշխատության` երազում ընկնելը մտնում է «բնորոշ երազներ» կատեգորիայի տակ, այսինքն` «երազներ, որոնք գրեթե բոլորը տեսել են և որոնք մենք սովոր ենք ենթադրել, որ բոլորի համար նույն իմաստը պետք է ունենան»[17]։

«Կանադական համալսարանի ուսանողներին բնորոշ երազները» բավականին վերջերս կատարված ուսումնասիրության մեջ` ընդհանուր երազները հետազոտվել են բնորոշ երազների (TDQ) հարցաթերթիկի միջոցով[18]։ Արդյունքները հաստատել են, որ բնորոշ երազները համահունչ են ժամանակի, տարածաշրջանի և սեռի հետ, և մի քանի թեմաներ կարելի է համարել գրեթե համընդհանուր. ընկնել (73,8% գերակշռություն), թռչել կամ ճախրել օդում (48,3%) և լողալ (34,3%)։ 1967 թվականին Սաուլը և Քուրթիսը հրատարակել են «Ընկնել երազների և ծագման այլ երազների մեջ, իմպուլսի երազանքի ձևը և ուժը» հոդվածը[19]։ Ըստ Սաուլի և Քուրթիսի` երազում ընկնելը կարող է ունենալ տարբեր իմաստներ, ինչպիսիք են քունը զգալը, անկողնուց ընկնելու իրական ռիսկի խորհրդանիշը, ընկնելու տրավմատիկ փորձի կրկնությունը կամ ծնողների գրկից ընկնելու վախերը մանկության տարիներին, ծնունդ և ծննդաբերություն, փառասիրությունից կամ պատասխանատվությունից հրաժարում, կյանքի փորձ, ինչպիսին է ինքնաթիռում թռչելը։ Նրանք մեջբերել են մեկ այլ հեղինակի՝ Գութելիին (1951), որն առաջարկել է մի շարք հնարավոր իմաստներ, որոնք ընկած են ընդհանուր (մտավոր) հավասարակշռության կորստի գաղափարի ներքո, դրանք ներառում են խառնվածքի կորուստ, ինքնատիրապետման կորուստ, զիջում, ընդունված բարոյական չափանիշի անկում կամ գիտակցության կորուստ[1]։ Միլանի միջնակարգ դպրոցներ հաճախող 685 աշակերտների խմբի երազների օրինակի վերաբերյալ վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունները հանգել են այն եզրակացության, որ երազներում վախն ավելի հաճախ կապված է ընկնելու հետ, իսկ երջանկությունը` թռիչքի հետ, անակնկալը` կասեցման և ուղղահայաց շարժման հետ (բարձրանում, էջք, սանդուղք)[20]։

Լրատվամիջոցների մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Հիչքոքի Vertigo ֆիլմում Ջեյմս Ստյուարտի մարմնավորած հերոսը միջադեպից հետո ստիպված է եղել դուրս գալ ոստիկանական զորքերից, ինչը նրա մոտ առաջացրել էր ինչպես ակրոֆոբիա, այնպես էլ գլխապտույտ։ Ֆիլմի սկզբում նա աստիճաններով բարձրանալիս ուշաթափվում է։ Ֆիլմի ընթացքում կան բազմաթիվ հիշատակումներ` բարձրությունից վախենալուց և ընկնելուց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Gibson E.J., Walk, R. D. (1960)։ «The "visual cliff"»։ Scientific American 202 (4): 67–71։ PMID 13827949։ doi:10.1038/scientificamerican0460-64 
  2. Poulton Richie, Davies Simon, Menzies Ross G., Langley John D., Silva Phil A. (1998)։ «Evidence for a non-associative model of the acquisition of a fear of heights»։ Behaviour Research and Therapy (Elsevier) 36 (5): 537–544։ PMID 9648329։ doi:10.1016/S0005-7967(97)10037-7 
  3. Nesse Randolph, Williams George C. (1994)։ Why We Get Sick: The New Science of Darwinian Medicine։ New York: Vintage Books։ էջեր 212–214։ ISBN 978-0679746744 
  4. Nesse Randolph M. (2005)։ «32. Evolutionary Psychology and Mental Health»։ in Buss David M.։ The Handbook of Evolutionary Psychology (1st ed.)։ Hoboken, NJ: Wiley։ էջեր 911–913։ ISBN 978-0471264033 
  5. Nesse Randolph (2019)։ Good Reasons for Bad Feelings: Insights from the Frontier of Evolutionary Psychiatry։ Dutton։ էջեր 64–76։ ISBN 978-1101985663 
  6. Legsters K. (2002)։ «Fear of falling»։ Phys Ther 82 (3): 264–272։ PMID 11869155։ doi:10.1093/ptj/82.3.264 
  7. Murphy J., B. Isaacs (1982)։ «The post-fall syndrome: a study of 36 elderly patients»։ Gerontology 28 (4): 265–270։ PMID 7117852։ doi:10.1159/000212543 
  8. Suzuki M., Ohyama N., Yamada K. (2002)։ «The relationship between fear of falling, activities of daily living and quality of life among elderly individuals»։ Nurs Health Sci 4 (4): 155–161։ PMID 12406202։ doi:10.1046/j.1442-2018.2002.00123.x 
  9. Friedman SM, Munoz B, West SK (2002)։ «Falls and fear of falling: which comes first? A longitudinal prediction model suggest strategies for primary and secondary prevention»։ Am Geriatr Soc 50 (8): 329–335։ PMID 12164987։ doi:10.1046/j.1532-5415.2002.50352.x 
  10. Lachman ME, Howland J., Tennstedt S. (1998)։ «Fear of falling and activity restriction: the survey of activities and fear of falling in the elderly (SAFE)»։ J Gerontol B Psychol Sci Soc Sci 53 (1): 43–50։ PMID 9469171։ doi:10.1093/geronb/53b.1.p43 
  11. Howland J., Peterson EW, Levin WC (1993)։ «Fear of falling among the community-dwelling elderly»։ J Aging Health 5 (2): 229–243։ PMID 10125446։ doi:10.1177/089826439300500205 
  12. Arfken Cl, Lach HW, Birge SJ (1994)։ «The prevalence and correlates of fear of falling in elderly persons living in the community»։ Am J Public Health 84 (4): 565–570։ PMC 1614787։ PMID 8154557։ doi:10.2105/AJPH.84.4.565 
  13. Tinetti ME, Richman D, Powell L (1990)։ «Falls efficacy as a measure of fear of falling»։ J Gerontol 45 (6): 239–243։ PMID 2229948։ doi:10.1093/geronj/45.6.P239 
  14. Massion J. (1994)։ «Postural control system»։ Current Opinion in Neurobiology 4 (6): 877–887։ PMID 7888772։ doi:10.1016/0959-4388(94)90137-6 
  15. Strang Adam J., Joshua Haworth, Hieronymus Mathias (Jul 2011)։ «Structural changes in postural sway lend insight into effects of balance training, vision, and support surface on postural control in a healthy population»։ European Journal of Applied Physiology 111 (7): 1485–1495։ PMID 21165641։ doi:10.1007/s00421-010-1770-6 
  16. «Physical Therapy Dictionary»։ Վերցված է 29 Sep 2011 (չաշխատող հղում)
  17. Freud Sigmund (1999)։ The Interpretation of Dreams։ Oxford: Oxford UP 
  18. Nielsen A. T., Zadra A. L., Simard V., Saucier S., Stenstro P., Smith C. (2003)։ «The typical dreams of Canadian University students»։ Dreaming 13 (4): 211–235։ doi:10.1023/b:drem.0000003144.40929.0b 
  19. Saul Leon J., George C. Curtis (1967)։ «Dream Form and Strength of Impulse in Dreams of Falling and Other Dreams of Descent»։ The International Journal of Psychoanalysis 48 (2): 281–287։ PMID 4166095 
  20. Maggiolini A., Persico A., Crippa F. – Univ. of Milan, Italy (2007)։ «Gravity Content in Dreams»։ Dreaming 17 (2): 87–97։ doi:10.1037/1053-0797.17.2.87