Վախթանգ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վախթանգ Աբրահամյան
Ծնվել էփետրվարի 14, 1975(1975-02-14) (49 տարեկան)
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ

Վախթանգ Գևորգի Աբրահամյան (փետրվարի 14, 1975(1975-02-14), Երևան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-1996 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։
  • 2004 թ. ունկնդրել է Բոստոնի Թաֆտթս Համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի «Համաշխարհային առևտուր` ֆինանսներ և էկոնոմիկա» դասընթացը։
  • 2001 թ. վերապատրաստվել է Ֆրանսիայի և Իսպանիայի բանկերում վճարային ծառայությունների և պլաստիկ քարտերի բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ։
  • 2002 թ. վերապատրաստվել է Ամստերդամում «Տեղեկատվական տեխնոլոգիաների վերահսկողություն» թեմայով։
  • 2007 թ. վերապատրաստվել է «Ներքին աուդիտի գործունեությունը, Չիկագո, Բանկեր, Գործընթացներ, Ստանդարտներ, Որակ» թեմայով IV գիտագործնական կոնֆերանս, Ուֆա։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995-2007 թթ. - աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես տնտեսագետ, մասնագետ, ավագ մասնագետ, բաժնի պետ, գլխավոր վերստուգիչ։
  • 2008 թ. օգոստոսի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով 2009 թ. սեպտեմբերի 1-ից նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով[1]։
  • 2013 թ. օգոստոսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով 2013 թ. սեպտեմբերի 2-ից վերանշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով[2]։
  • 2015 թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ վեց տարի ժամկետով՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները[3]։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների որակավորված աուդիտոր (2007)։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Նախորդող
Վարդան Մովսիսյան
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Վախթանգ Աբրահամյան

1 սեպտեմբերի 2008 թ. - 24 դեկտեմբերի 2015 թ.
Հաջորդող
Արկադի Խաչատրյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Վախթանգ Աբրահամյան

24 դեկտեմբերի 2015 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]