Վալերի Մորոզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Մորոզով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 19, 1945(1945-09-19) (78 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Վալերի Մորոզով (ռուս.՝ Валерий Иванович Морозов, սեպտեմբերի 19, 1945(1945-09-19)), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։ 2016 թվականի դեկտեմբերի 9-ից` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության վետերանների խորհրդի նախագահն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Տիրապետում է անգլերեն և իսպաներեն լեզուներին։

1969 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1971-1972 թվականներին՝ Բոլիվիայում ԽՍՀՄ դեսպանության կցորդ։
  • 1972-1977 թվականներին՝ Մեքսիկայում ԽՍՀՄ դեսպանատան երրորդ և երկրորդ քարտուղարը։
  • 1988-1992 թվականներին՝ Արգենտինայում ԽՍՀՄ (1991 թվականից՝ Ռուսաստանի) դեսպանատան դեսպանորդ-խորհրդական
  • 1993-1995 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական և Հարավային Ամերիկայի վարչության պետ։
  • 1995-1997 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ լատինաամերիկյան դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 1997 թվականի օգոստոսի 25-ից 2000 թվականի օգոստոսի 12-ը՝ Վենեսուելայի Հանրապետությունում, Դոմինիկյան Հանրապետությունում և Հայթիի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[1][2]։
  • 2000 թվականի հունիսից-օգոստոսի 1-ը՝ Ռուսաստանի ԱԳՆ լատինամերիկյան դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար։
  • 2000 թվականի հոկտեմբերի 1-ից 2005 թվականի մարտի 31-ը՝ Ռուսաստանի ԱԳՆ լատինամերիկյան դեպարտամենտի տնօրեն։
  • 2005 թվականի մարտի 31-ից 2012 թվականի հոկտեմբերի 29-ը՝ Մեքսիկայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
  • 2005 թվականի հոկտեմբերի 10-ից 2012 թվականի հոկտեմբերի 29-ը՝ Բելիզում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[4][5]

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 55-րդ, 57-րդ և 58-րդ նստաշրջանների ընթացքում ռուսական պատվիրակությունների անդամ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 28-րդ, 31-րդ, 32-րդ և 33-րդ նստաշրջաններում։

2016 թվականի դեկտեմբերի 9-ից Ռուսաստանի ԱԳՆ վետերանների խորհրդի նախագահը[6]։

Ռուսաստանի լրագրողների միության անդամ[7]։

VIGIL միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր։

Ամուսնացած է, ունի որդի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռուսաստանի ռազմածովային նավատորմի 300 ամյակին նվիրված» մեդալ (1998)[8]
  • Ֆրանսիսկո Միրանդայի 1-ին դասի շքանշան (2000 թվականի հունիսի 1, Վենեսուելա)[9]
  • «Արժանիքների համար» Մեծ խաչ շքանշան (2005, Կոլումբիա)
  • Բարեկամության շքանշան (2007 թվականի դեկտեմբերի 28)՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի, ռուս-լատինաամերիկյան հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, «Կրուզենշտերն» ուսումնական նավի գիտարշավի հաջող անցկացմանը ակտիվ մասնակցելու համար[10]
  • «Բեռնարդո Օ` Հիգինսի Մեծ խաչ» շքանշան (2008 թվականի փետրվարի 19, Չիլի)՝ Չիլիի և Ռուսաստանի միջև առևտրի և համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման աշխատանքների համար[11]
  • Եպիսկոպոսաց պատվոգիր (2012 թվականի հունվարի 14)՝ «Ռուս Ուղղափառ Եկեղեցու օգտին կատարվող աշխատանքների համար»[12]

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1992 թվականի օգոստոսի 12)[13]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1997 թվականի օգոստոսի 25)[14]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2002 թվականի ապրիլի 20)[15]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 25.08.1997 г. № 923 "О назначении Морозова В.И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Венесуэла и по совместительству в Доминиканской Республике и Республике Гаити"
  2. Указ Президента РФ от 12 августа 2000 г. № 1498 «О Морозове В. И.»
  3. Указ Президента Российской Федерации от 31.03.2005 г. № 367 "О назначении Морозова В.И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Мексиканских Соединенных Штатах"
  4. 4,0 4,1 Указ Президента Российской Федерации от 29.10.2012 г. № 1463 "О Морозове В.И."
  5. Указ Президента Российской Федерации от 10.10.2005 г. № 1189 "О назначении Морозова В.И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Белизе по совместительству"
  6. О новом председателе Совета ветеранов МИД - Совет ветеранов войны и труда - Министерство иностранных дел Российской Федерации
  7. Посол
  8. «Морозов Валерий Иванович». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  9. Gaceta oficial de la Republica Bolivariana de Venezuela, Caracas, jueves 01 de junio de 2000 — Número 36.963 Արխիվացված 2008-06-18 Wayback Machine(իսպ.)
  10. Указ Президента Российской Федерации от 28 декабря 2007 года № 1757 «О награждении орденом Дружбы Морозова В. И.»
  11. Condecoración al embajador Ruso(իսպ.)
  12. Управляющий Патриаршими приходами в США посетил Мексику / Новости / Патриархия.ru
  13. Указ Президента Российской Федерации от 12.08.1992 г. № 881 "О присвоении Морозову В. И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса"
  14. Указ Президента Российской Федерации от 25.08.1997 г. № 924 "О присвоении Морозову В.И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 1 класса"
  15. Указ Президента Российской Федерации от 20.04.2002 г. № 404 "О присвоении Морозову В.И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]