Վալերի Բորչին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Բորչին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Валерий Борчин
Մասնագիտացում՝racewalker և թեթևատլետ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 11, 1986(1986-09-11)[1] (37 տարեկան)
Ծննդավայր՝Povodimovo, Դուբենսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝CSKA Moscow?
178 սանտիմետր
Քաշ՝63 կիլոգրամ

Վալերի Վիկտորովիչ Բորչին (ռուս.՝ Вале́рий Ви́кторович Бо́рчин, սեպտեմբերի 11, 1986(1986-09-11)[1], Povodimovo, Դուբենսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի մարզիկ, մարզական քայլքի) մորդովական դպրոցի ներկայացուցիչ։ Ազգությամ էրզյա է[2]։ Ռուսաստանի եռակի չեմպիոն (2006, 2008, 2009), 2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն 20 կմ մրցատարածությունում[3]։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Բորչինը ծնվել է Սարանսկի մոտ գտնվող Պովադիմովո գյուղում, որը ներկայում գտնվում է Մորդովիայի Հանրապետությունում։ Վաղ տարիքում փորձելով իր ուժերը ծանրամարտում և երկար տարածությունների վազքում՝ 17 տարեկանում սկսել է զբաղվել մարզական քայլքով ծնկի վնասվածքի պատճառով։ Նա ծանոթացել է Վիկտոր Չոգինի հետ, որը տարածաշրջանում հայտնի օլիմպիական մակարդակի մարզիչ է, և 2004 թվականից սկսել է մարզվել նրա խմբում։ Մեկ տարի հետո նա զբաղեցրել է երկրորդ տեղը երկրի պատանեկան առաջնության 10 կմ մրցատարածությունում[4]։ Մրցաշարից հետո նա ստացել է մեկ տարով որակազրկում, որը տևել է 2005 թվականի հուլիսից մինչև 2006 թվականը․ պատճառը եղել է խթանիչների թեստի դրական արդյունքը էֆեդրինի համար[5]։

Վերսկսելով մասնակցությունը մրցումներին՝ Վալերի Բորչինն արժանացել է երկրի չեմպիոնի կոչման և 2006 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճել արծաթե մեդալ 20 կմ մրցատարածությունում։ Ռուսաստանի հավաքականի կազմում Բորչինը 2007 թվականի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ և մասնակցել աշխարհի առաջնությանը նույն թվականին, սակայն չի կարողացել ավարտել մրցավազքը[6]։ Նա զբաղեցրել է 2-րդ տեղը Ֆրանսիսկո Խավիեր Ֆերնանդեսից հետո 2008 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում, որն անցկացվել է Չեբոքսարիում մայիսին և օգնել է հաղթել Ռուսաստանի թիմին[7]։

2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերից առաջ Վիտալի Բորչինի մարզիչ Վիկտոր Չեգինը հայտարարել է, որ Բորչինը և ռուս մարզիկ Վլադիմիր Կանայկինը տապալել են նույն թվականի ապրիլին կատարված թեստը, որը դրական արդյունք է ունեցել արյան մեջ էրիթրոպոետին նյութի առկայության համար[8]։ Սակայն Բորչինը հերքել է լուրերը՝ ասելով, որ իր թեստը դրական չի եղել, և ինքը չի մարզվել կամ չի խոսել մարզական քայլքի մրցումներին մասնակցող այլ ռուս մարզիկների հետ։ Բորչինը թույլտվություն է ստացել մասնակցել Օլիմպիական խաղերին և նվաճել ոսկե մեդալ 20 կմ քայլքում[9][10]։ Չի բացատրվել, թե ինչու է Բորչինին թուլատրվել մասնակցել մրցմանը՝ հակառակ թեստի դրական արդյուքին, նա չի որակազրկվել, չի կորցրել մեդալը և շարունակել է մասնակցել մրցումներին[11]։

Վիտալի Բորչինն առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է հաջորդ տարի՝ հաղթելով 2009 թվականի աշխարհի առաջնությունում։ Բորչինը բաց է թողել 2010 թվականի մրցաշրջանը, երբ խոշոր մրցաշարեր տեղի չեն անցկացվել, և վերադարձել հաջորդ տարի։ Նա 2011 թվականի մրցաշրջանն սկսել է 20 կմ տարածությունում տարած հաղթանակով Մարզական քայլքի միջազգային գրան պրիում, որն անցակցվել է Ռիու Մայորում ապրիլին[12]։

2012 թվականի Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Լոնդոնում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Բորչինը 20 կմ մրցատարածությունում ուժասպառ է եղել, երբ եզրագծին մնում էր 2 կմ։ Արդյուքում հաղթել է Չինաստանը ներկայացնող Չեն Դինը[13]։

Որակազրկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 20-ին Բորչինը որակազրկվել է 8 տարով սկսած 2012 թվականի հոկտեմբերի 15-ից և չեղարկվել են նրա բոլոր արդյունքները 2009 թվականի հուլիսի 14-ից մինչև 2009 թվականի սեպտեմբերի 15-ը, 2011 թվականի հունիսի 16-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 27-ը, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 11-ից մինչև 2012 թվականի սեպտեմբերի 3-ը (ներառյալ աշխարհի առաջնություններում նվաճված 2 ոսկե մեդալները)[14]։ 2015 թվականի մարտի 25-ին Ատլետիկայի միջազգային ֆեդերացիան հայց է ներկայացրել Լոզանի (Շվեյցարիա) արբիտրաժային դատարան 6 ատլետների, այդ թվում նաև Բորչինին որոշակի ժամկետներով որակազրկման հարցը[15]։ 2015 թվականի մարտի 24-ին դատարանի որոշմամբ 2009 թվականի օգոստոսի 14-ից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 15-ը նրա ցուցաբերած արդյունքները նույպես չեղարկվել էին[16]։

2013 թվականի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի թեթև ատլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Վալենտին Մասլակովը հայտարարել է, որ Վալերի Բորչինն ավարտել է իր մարզական կարիերան[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. Российские надежды в Лондоне-2012: Валерий Борчин
  3. Valeriy Borchin Արխիվացված 2020-04-17 Wayback Machine. Sports-Reference. Retrieved 2011-04-10.
  4. Maryanchik, Natalia (2009-07-19). Focus on Athletes - Valeriy Borchin Արխիվացված 2012-10-23 Wayback Machine. IAAF. Retrieved 2011-04-10.
  5. Athletes Sanctioned for a Doping Offence Committed During 2005 Արխիվացված 2012-07-07 Wayback Machine. IAAF (2005). Retrieved 2011-04-10.
  6. 2007 World Championships - Men's 20km Walk results Արխիվացված 2007-09-13 Wayback Machine. IAAF. Retrieved 2011-04-10.
  7. 2008 RW Cup Official Team Results 20 Kilometres Race Walk - M. IAAF (2008-05-10). Retrieved 2011-04-10.
  8. Russia athletes banned over drugs. BBC Sport (2008-08-07). Retrieved 2011-04-10.
  9. Pye, John (2008-07-16). Olympics – Men’s 20km walk: Borchin wins, then walks into inquisition Արխիվացված 2012-03-15 Wayback Machine. AP/Malta Independent. Retrieved 2011-04-10.
  10. Koranyi, Balazs (2008-08-16). Champ Borchin brushes off drug links Արխիվացված 2013-02-01 archive.today. Reuters. Retrieved 2011-04-10.
  11. Borchin's tainted gold makes mockery of long march. Irish Independent (2008-08-17). Retrieved 2011-04-10.
  12. Fernandes, António Manuel (2011-04-09).Borchin and Kaniskina on cruise control in Rio Maior – IAAF Race Walking Challenge. IAAF. Retrieved 2011-04-10.
  13. Spits, Scott (2012 թ․ օգոստոսի 5). «Olympic champion collapses during walk». Brisbane Times. AFP. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
  14. «Информация о дисквалификации: легкая атлетика» (Russian). Russian Anti-Doping Agency. 2015 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. http://www.iaaf.org/news/iaaf-news/russian-doping-appeal-rusada
  16. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  17. Ольга Каниськина, Валерий Борчин и Денис Нижегородов завершили спортивную карьеру

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Բորչին» հոդվածին։