Վալերիա Նարբիկովա
Վալերիա Սպարտակի Նարբիկովա ռուս.՝ Вале́рия Спарта́ковна На́рбикова | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 9, 2024[1] (66 տարեկան) |
Մասնագիտություն | արձակագիր, գեղանկարիչ |
Լեզու | ռուսերեն |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Ռուսաստան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Պարգևներ | Վլադիմիր Նաբոկովի անվան մրցանակի (1995, 1996) |
Վալերիա Սպարտակի Նարբիկովա (ռուս.՝ Вале́рия Спарта́ковна На́рбикова, ծնվ.՝ 24 փետրվարի, 1958, Մոսկվա, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, գեղանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալերիա Նարբիկովան ծնվել է 1958 թվականի փետրվարի 24-ին Մոսկվայում։ Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։
Վալերիա Նարբիկովայի մի քանի ստեղծագործությունները առաջին անգամ տպագրվել են 1978 թվականին «Քնարերգության օր» (ռուս.՝ «День поэзии») ալմանախում։ Որպես արձակագիր իր ստեղծագործությունները պարբերաբար տպագրել է 1988 թվականից։ Վալերիա Նարբիկովի ստեղծագործությունները տպագրվել են «Դրոշ» (ռուս.՝ «Знамя»), «Աղեղնավոր» (ռուս.՝ «Стрелец»), «Крещатик», «Երիտասարդություն» (ռուս.՝ «Юность» և այլ ամսագրերում։ Նրա վեց գրքեր լույս են տեսել Ռուսաստանում, իսկ հինգը (թարգմանված) Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Իտալիայում ու Չեխոսլովակիայում։
Վալերիա Նարբիկովան ամուսնացած է եղել հրատարակիչ Ալեքսանդր Գլեզերի հետ։ Վերջինս 2003 թվականին իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ պատրաստվում է իր «Стрелец» ամսագրում հրատարակել իր նախկին կնոջ վերջին գիրքը, որ Ռուսաստանում ոչ ոք չի ուզում հրատարակել նրանում առկա հայհոյանքների ու էրոտիկ տեսարանների պատճառով[2]։
Վալերիա Նարբիկովան Մոսկվայի գրողների միության և Ռուսաստանի ՊԵՆ-ակումբի (1995 թվականի փետրվարին դուրս է եկել ՊԵՆ-ակումբի գործադիր կոմիտեից այն բանից հետո, երբ ակումբը մերժել է իր շարքերն ընդունել նրա ամուսնուն՝ Ալեքսանդր Գլեզերին), ինչպես նաև «Юность» և «Журнал ПОэтов» (1995) ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ է։ Ալեքսանդր Գլեզերի «Стрелец» ամսագրի կողմից արժանացել է Վլադիմիր Նաբոկովի անվան մրցանակի (1995, 1996)։
Զբաղվում է նաև գեղանկարչությամբ։ Իր աշխատանքերը ցուցահանդեսներում ներառվում են 1997 թվականից սկսած։
2017 թվականին արժանացել է «ЛиФФт» միջազգային փառատոնի արծաթե մեդալ (2017)[3]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- План первого лица. И второго. 1989;
- Равновесие света дневных и ночных звезд. Повесть. — М.։ Всесоюзный молодежный книжный центр, 1990. — 205 с.
- Ад как да — да как ад. 1991;
- Около эколо… Повести. — М.։ Exlibris; Издательство советско-британского СП «Слово», 1992. — 283 с.
- Избранное, или Шепот шума. Романы. Повесть. — М.։ Париж—Нью-Йорк։ Третья волна, 1994. — 332 с.
- Время в пути. М.։ Третья волна, 1997.
- Равновесие света дневных и ночных звезд։ Роман. — М.։ Новое литературное обозрение, 2013. — 224 с. — (Уроки русского)
Թարգմանված հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Около эколо, Париж, «Альбен Мишель», 1992, голл.
- Равновесие света дневных и ночных звезд, Амстердам, «Верелдбиблиотик», 1992
- Около эколо, Амстердам, «Верелдбиблиотик», 1993, нем.
- Равновесие света дневных и ночных звезд, Франкфурт-на-Майне, «Зуркамп», 1993
- Пробег — про бег, Франкфурт-на-Майне, «Зуркамп», 1994
Ամսագրերում հրատարակված երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Равновесие света дневных и ночных звезд — «Юность», 1988
- План первого лица. И второго — «Третья модернизация», 1989
- Около эколо... - «Юность», 1990
- Пробег — про бег — «Знамя», 1990
- …И путешествие — «Знамя», 1996
- Инициалы — «Стрелец», 1996
- Девочка показывает — «Знамя», 1998
- Султан и отшельник — «Крещатик», 2006
- Вот уже который год — «Дети Ра», 2009
- Сквозь — «Перемены», 2011-2012
- …И путешествие — «Перемены», 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Умерла русская писательница Валерия Нарбикова (ռուս.) — 2024.
- ↑ 267 выставок и восемь с половиной жен Александра Глезера: Интервью Юрию Коваленко // «Русский курьер»
- ↑ «Новая литература Кыргызстана / Кыргызстандын жаңы адабияты». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալերիա Նարբիկովա
- Վալերիա Նարբիկովա
- Валерия Нарбикова: Из литературы уходит стиль
- Роман Валерии Нарбиковой «Сквозь» в толстом интернет-журнале «Перемены»
- О романе Валерии Нарбиковой «Сквозь» и интервью Валерии Нарбиковой проекту Неудобная Литература
|