Վալենտինոյի ամրոց
![]() | |
Տեսակ | շատո, palazzo museum? և religious museum? |
Հասցե | Viale Mattioli, 39, - Torino[1] և Viale Pierandrea Mattioli 39, 10125 Torino[2] |
Վարչական միավոր | Թուրին[3][2] |
Երկիր | ![]() |
Համալիրի մաս | Սավոյների արքայական պալատներ |
Հարգեր | 4 |
Ընթացիկ սեփականատեր | Թուրինի պոլիտեխնիկական համալսարան |
Կայք | castellodelvalentino.polito.it և castellodelvalentino.polito.it(իտալ.) |
![]() | |
![]() | |
![]() |
Վալենտինոյի ամրոց (իտալերեն՝ Castello del Valentino), պատմական կառույց Իտալիայի Թուրին քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Ամրոցը գտնվում է Պարկո դել Վալենտինո հանրային զբոսայգու տարածքում։ Ամրոցում տեղակայված է Թուրինի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը։ Այն Սավոյների արքայական պալատներից մեկն է և 1997 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագույն ամրոցը գնում է Սավոյների արքայատոհմի դուքս Էմանուել Ֆիլիբերտը՝ Անդրեա Պալադիոյի խորհրդով։ «Վալենտինո» անունը, որն առաջին անգամ հիշատակվել է 1275 թվականին ծագել է Ս. Վալենտինի անունից, որի մասունքները երկրպագվում էին մոտակա եկեղեցում։ Ներկայիս ամրոցի շենքը այդ տեսքն է ստացել շնորհիվ արքայադուստր Քրիստինա Ֆրանսիացու, (1606–1663) դուքս Վիկտոր Ամադեո I Սավոյացու կնոջ, որն ամրոցում բնակվել է 1630 թվականից։ Ճարտարապետ Կարլո դի Կաստելամոնտեն էականորեն վերանորոգել է ամրոցը իր որդու՝ Ամեդեոյի օգնությամբ։ աշխատանքները սկսվել են մոտավորապես 1633 թվականին և շարունակվել մինչև 1660 թվականը։ Ամրոցն ունի պայտաձև հատակագիծ, չորս ուղղանկյունաձև աշտարակներով, յուրաքաքանչյուրը մի անկյունում և մարմարե սալահատակով լայն, ներքին բակ։ Վերին կեղծ հարկերի առաստաղները կառուցված են բացառապես «տրանսալպինո» ֆրանսիական ոճով։ Ամրոցը մեծ մասամբ կրում է բարոկկո ոճին յուրահատուկ հատկանիշներ։ Ճակատամասին պատկերված է Սավոյների մեծամասշտաբ զինանշանը։ 19-րդ դարի սկզբներին ամրոցում փոքրածավալ փոփոխություններ արվեցին, այս անգամ ևս 17-րդ դարի կահույքի մեծ մասը փոխարինվեց ֆրանսիականով։ Հաջորդ կես դարի ընթացքում ամրոցը հիմնականում անտեսվեց և հայտնվեց աղետալի վիճակում։ 1860 թվականին, երբ որոշվեց այնտեղ տեղավորել Թուրինի համալսարանի ինժեներական ֆակուլտետը, ամրոցում վերանորոգման աշխատանքներ կատարվեցին և գործի դրվեցին դրա պահպանմանն ուղղված քայլեր։ Այսօր այն Թուրինի Պոլիտեխնիկական Համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի կենտրոնական շենքն է։ Ամրոցի շրջակայքում պահպանվել է Թուրինի պատմական բուսաբանական այգին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ 2,0 2,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ 3,0 3,1 archINFORM (գերմ.) — 1994.
![]() |
Վալենտինոյի ամրոց Վիքիպահեստում |
---|