Jump to content

Վալենտինա Ցվետկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտինա Ցվետկովա
Ծնվել էապրիլի 23, 1917(1917-04-23)
ԾննդավայրԱստրախան, Ռուսաստան
Վախճանվել էնոյեմբերի 27, 2007(2007-11-27) (90 տարեկան)
Մահվան վայրՅալթա, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտություննկարչուհի
ՈւսուցիչՊավել Վլասով
Պարգևներ
Իշխանուհի Օլգայի շքանշան Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան
և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ
ԱնդամակցությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն

Վալենտինա Ցվետկովա (ուկրաիներեն՝ Цвєткова Валентина Петрівна, ապրիլի 23, 1917(1917-04-23), Աստրախան, Ռուսաստան - նոյեմբերի 27, 2007(2007-11-27), Յալթա, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինա), ուկրաինացի և խորհրդային հայտնի նկարչուհի, բնանկարի և նատյուրմորտի վարպետ։ Յալթայի պատվավոր քաղաքացի (1997)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1917 թվականի ապրիլի 23-ին, Աստրախանում։ 1930-1935 թվականներին սովորել է Աստրախանի գեղարվեստի դպրոցում։ 1935-1938 թվականներին աշխատել է Աստրախան քաղաքի «Նկարիչ» ընկերակցությունում։ 1936 թվականից Վալենտին Ցվետկովա Պետրովնան սկսել է մասնակցել ցուցահանդեսների, 1952 թվականից՝ հանրապետական, 1955 թվականից՝ համամիութենական ցուցահանդեսների։ 1965 թվականից սկսել է մասնակցել արտասահմանյան ցուցահանդեսների (Ֆրանսիա, Կանադա)։ 1938-1940 թվականներին նկարիչը աշխատել է Լենինգրադի Արվեստների տանը կից արվեստանոցում։ 1944 թվականից Ցվետկովան եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1950-1972 թվականներին Վալենտինա Ցվետկովան եղել է Ուկրաինական ԽՍՀ նկարիչների միության Ղրիմի մասնաճյուղի վարչության անդամ։ Պարգևատրվել է «Գերազանց աշխատանքի համար» (1967), «Անձնվեր աշխատանքի համար» (1970) մեդալներով։ 1985 թվականից` Ուկրաինայի վաստակավոր արտիստ, իսկ 2002 թվականից` Ուկրաինայի ժողովրդական արտիստ։ Եղել է Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, Յալթա քաղաքի պատվավոր քաղաքացի, Ուկրաինայի նատյուրմորտների լավագույն վարպետներից մեկը, որը լայնորեն հայտնի է իր կենսահաստատ աշխատանքներով։ Ցվետկովայի աշխատանքները ձեռք են բերել աշխարհի լավագույն թանգարանները՝ Տրետյակովյան պետական պատկերասրահը, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանը, Կիևի ուկրաինական կերպարվեստի պետական թանգարանը, Բուլղարիայի, Հունգարիայի, Կանադայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի տարբեր թանգարաններ[2]։

Ցվետկովայի բազմաթիվ ստեղծագործական ժառանգությունների շարքում հանդիպում ենք դիմանկարներ։ Դրանք բոլորը պատկերվել են տարբեր տարիներին, և բոլոր պատկերվածները հենց նկարչին հարազատ մարդիկ են։ Ցվետկովան պատկերում է ոչ միայն անձին, այլ հաջողությամբ ֆիքսում է դեմքի արտահայտությունը, ձեռքի շարժումները, հայացքի առանձնահատկությունը, զգացմունքների խաղը, ինչը նկարչի յուրաքանչյուր գործը դարձնում է գլուխգործոց։ Հենց այդ մեթոդով է պատկերվել մեծ գրող Անտոն Չեխովի քրոջ, Յալթայի Անտոն Չեխովի տան տնօրեն Մարիա Չեխովայի դիմանկարը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է եղբոր հիշատակի հավերժացման գործընթացին[3]։

2017 թվականի փետրվարի 8-ին Սևաստոպոլի Մ. Կրոշիցկու անվան գեղարվեստական թանգարանում բացվել է «Հոբելյանական նկարիչներ Վ. Բերնադսկի և Վ. Ցվետկովա» ցուցահանդեսը, որը համընկել է ղրիմյան հայտնի նկարիչների ծննդյան հարյուրամյակի հետ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Почётные граждане Ялты». Администрация города Ялты. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  2. «Биография Валентины Цветковой». Галерея Крымской живописи Арт-Юг. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  3. Ігор Шаров, Анатолій Толстоухов. Художники України: 100 видатних імен. — К.: АртЕк, 2007. – C. 407-408. ISBN 966-505-134-2 (ուկր.)
  4. «Юбилейная выставка Валентины Цветковой и Валентина Бернадского». Галерея Крымской живописи Арт-Юг.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]