Վալբերգ (Նուռլան)
(Վերահղված է Վալբերգ (Նուրլան)ից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վալբերգ | ||
Valberg | ||
Երկիր | Նորվեգիա | |
---|---|---|
Հիմնադրված է | 1927[1] թ. | |
Մակերես | 57 կմ² | |
Բնակչություն | 662 մարդ (հունվարի 1, 1963)[2] | |
|
Վալբերգ (նախկինում Վալդբերգ) նախկին համայնք Վեստվագոյա կղզու վրա, Նորվեգիայի Նուռլան ֆյուլքեում։ Այն կազմված է եղել ներկայիս Վեստվագոյ համայնքի արևելյան մասից։ Համայնքի գլխավոր եկեղեցին Վալբերգի եկեղեցին է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալդբերգ համայնքը ստեղծվել է 1927թ․ Բորգե համայնքի բաժանման միջոցով։ Նոր համայնքն ի սկզբանե ունեցել է 625 բնակիչ։ 1963թ․ հունվարի 1-ին Վալբերգը միավորվել է Բորգե, Բուքսնես և Հոլ համայնքների հետ՝ ստեղծելով Վեստվագոյ նոր համայնքը։ Մինչև միավորումը Վալբերգի բնակչությունը կազմել է 662 մարդ։
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը (ի սկզբանե ծխական համայնքը) անվանվել է Վալբերգ հին ագարակի անունով, քանի որ այնտեղ կառուցվել էր Վալբերգի եկեղեցին։ Ագարակը կոչվել է մոտակ լեռան անունով։ Անվան առաջին՝ վալր տարրը նշանակում է "բազե", իսկ վերջին՝ բերգ տարրը՝ "լեռ"։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 75. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480