Բուքսնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բուքսնես
Gravdal1.jpg
Կոորդինատներ: 68°7′1″ հս․ լ. 13°33′37″ ավ. ե. / 68.11694° հս․. լ. 13.56028° ավ. ե. / 68.11694; 13.56028
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
##Բուքսնես (Նորվեգիա)
Red pog.png

Բուքսնես (նորվ.՝ Buksnes), նախկին կոմունա Նորվեգիայի Նուրլան ֆյուլքեում: Գտնվում է ներկայիս Վեստոգոյա մունիցիպալիտետի տարածքում: Ի սկզբանե եղել է Վեստոգոյա կղզու արևմտյան մասում: Գրավդալ գյուղում գտնվող Բուքսնեսի եկեղեցին մունիցիպալիտետի գլխավոր եկեղեցին է[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուքսնես մունիցիպալիտետը հիմնադրվել է 1838 թվականի հունվարի 1-ին (տես՝ formannskapsdistrikt): 1919 թվականի հուլիսի 1-ին Բուքսնեսի հարավային շրջանը (բնակչությունը՝ 2,272) առանձնացել է, որպեսզի ձևավորվի նոր Հոլ մունիցիպալիտետը: Տարանջատումից հետո Բուքսնեսի բնակչությունը կազմել է 3,188 մարդ: 1963 թվականի հունվարի 1-ին Բուքսնեսը միավորվել է հարևան Բորգ, Հոլ, Վալբերգ մունիցիպալիտետների հետ՝ ձևավորելու նոր Վեստոգոյա մունիցիպալիտետը: Նախքան միավորումը Բուքսնեսի բնակչությունը կազմել է 4,416 մարդ[2]:

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոնհարդ Քրիստիան Բորչգրևինք Հոլմբո (1802-1887), Լյութերական հոգևորականներ, Բուքսնեսի փոխանորդ
  • Առնոլդ Կառլ Յոհանսեն (1898-1957), Նորվեգիայի պառլամենտի անդամ Նորդլենդից
  • Գերհարդ Շյոնինգ (1722-1780), պատմաբան
  • Հարալդ Սվերդրուպ (1923-1992), գրող, մանկագիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]