Վազգեն Անդրեասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վազգեն Անդրեասյան
Ծնվել էապրիլի 10, 1903(1903-04-10)
ԾննդավայրHazari
Մահացել էդեկտեմբերի 1, 1995(1995-12-01)[1] (92 տարեկան)
Մահվան վայրCroissy-sur-Seine[1]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա և Flag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԿեդրոնական վարժարան (1923) և Արվեստների և արհեստների ազգային բարձրագույն դպրոց (1927)
Մասնագիտությունճարտարագետ, ավիատիեզերքային ճարտարագետ և գրող
ԱշխատավայրArsenal de l'Aéronautique?
ԱնդամությունՀայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն
Vazken Andréassian Վիքիպահեստում

Վազգեն Անդրեասյան (ֆր.՝ Vazken Andréassian, ապրիլի 10, 1903(1903-04-10), Hazari - դեկտեմբերի 1, 1995(1995-12-01)[1], Croissy-sur-Seine[1]), ֆրանսահայ ճարտարագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Անդրեասյանը ծնվել է Օսմանյան կայսրության Չմշկածագ քաղաքի մոտ գտնվող Հազարի գյուղում, որտեղ ապրել է մինչև 1915 թվականը։ Իր մանկության տարիների մասին պատմել է «Հազարիապատում» գրքում[2]։ 1915 թվականին Վազգենն արդեն Չմշկածագի բարձրագույն նախակրթարանում (տնօրեն՝ Պողոս Զեննեյան)։

Տեղահանություն և գաղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի հունիսի 13-ին թուրք ոստիկանները Հազարիի բնակչության մի մասին տեղահանեցին, որից հետո քրդերը գյուղը թալանեցին։ Տեղահանությունից խուսափած գյուղացիներն ապաստանեցին Դերսիմի քրդերի մոտ։ Ձմեռն Ագրակ գյուղում անցկացնելուց հետո Վազգեն Անդրեասյանը գնաց Երզնկա, որտեղ եղավ Վահան Թոթովենցի աշակերտը։ Ապա հասավ Թիֆլիս, որտեղ կրկին գտավ Վահան Թոթովենցին և նա սկսեց աշխատել Անդրանիկ զորավարի հիմնած «Հայաստան» թերթի խմբագրությունում[3]։ Ապա կարճ ժամանակով եղավ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի աշակերտ, որից հետո ճեմարանը հեղափոխության պատճառով փակվեց։ Հասավ մինչև Վլադիվոստոկ, հետո զինադադարի լուր առնելով՝ մեկնեց Պոլիս։

Պոլսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլսում հաճախել է Ազգային Կեդրոնական վարժարան՝ դրա տնօրեն Գեղամ Գավաֆյանի օգնությամբ[4]։ Վարժարանն ավարտել է 1923 թվականին։

Դեպի Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին թուրք ազգայնականների վերադարձի պատճառով ապաստանել է Ֆրանսիայում՝ նախ Մարսելում, ապա Փարիզում։ Զատիկ Խանզադյանի մեկենասության շնորհիվ ընդունվել է École Nationale des Arts et Métiers, որն ավարտել է 1927 թվականին։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Arsenal de l'Aéronautique պետական օդանավաշինական ընկերությունում, որը հետագայում դարձավ Nord-Aviation[5]։ Մասնակցել է երկու հայտնի օդանավերի՝ Ժերֆոյի և Կրիֆոնի ստեղծման և կառուցման փորձարարությանը։ Վերջինս պատմության մեջ մտել է 1959 թվականի փետրվարին առաջին անգամ 1643 կմ/ժամ արագություն անցնելով։

Հ.Մ.Ը.Մ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Անդրեասյանը 1913 թվականից սկսած եղել է սկաուտ, նախ որպես Չմշկածագի նորաստեղծ խմբի անդամ, հետո՝ 1918 թվականին՝ որպես Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (Հ.Մ.Ը.Մ.) անդամ[6][7]։ 1924 թվականին հուլիսին հիմնել է Մարսելի Հ.Մ.Ը.Մ.-ի մասնաճյուղը։ Պատերազմից հետո եղել է Ֆրանսիայի հայ սկաուտների ղեկավարը։

Ազգակցական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Անդրեասյանը կապ ուներ նահատակ սկաուտ Վահան Չերազի հետ, որն իր քրոջ ամուսինն էր[8]։ Ամերիկահայ գրող Անդրանիկ Անդրեասյանի զարմիկն է[9]։ Նույնանուն ֆրանսահայ ջրաբանը Վազգեն Անդրեասյանի պապն էր։

Հրատարակած գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Fichier des personnes décédées
  2. «Notice bibliographique: Hazariapatowm [Texte imprimé] : Vēp. Anskizb ew anvaxč̣an» (ֆրանսերեն)։ BnF catalogue général։ Վերցված է 2014-03-09 
  3. «Notice bibliographique: Andranik [Texte imprimé] / Vazgēn Andrēasean» (ֆրանսերեն)։ BnF catalogue général։ Վերցված է 2014-03-09 
  4. «Özel Getronagan Ermeni Lisesi»։ Getronagan.k12.tr։ 2012-12-18։ Վերցված է 2013-09-01 
  5. Bruno Parmentier (2000-06-17)։ «Arsenal VG-70 - Expérimental - Un siècle d'aviation française» (ֆրանսերեն)։ Aviafrance։ Վերցված է 2013-09-01 
  6. «Notice bibliographique:Hay skaowtin aṙaǰnordë [Texte imprimé] / Vazgēn Andrēasean» (ֆրանսերեն)։ BnF catalogue général։ Վերցված է 2013-11-30 
  7. «Hay sgaoudin aradchnorte - Հայ Սկաուտին Առաջնորդը by Vazken Andréassian»։ ISSUU։ Վերցված է 2013-11-30 
  8. «Notice bibliographique: Vahan Čeraz ew ir ergn Hayastani [Texte imprimé] / Vazgēn Andrēasean» (ֆրանսերեն)։ BnF catalogue général։ Վերցված է 2013-11-30 
  9. «In Memoriam: Jack Antreassian (1920-2009)»։ Armenian Weekly։ Վերցված է 2013-09-01 
  10. «Hay sgaoudin aradchnorte - Հայ Սկաուտին Առաջնորդը by Vazken Andréassian»։ ISSUU։ Վերցված է 2013-09-01