Վագիֆ Մուստաֆա-Զադեի տուն-թանգարան
Վագիֆ Մուստաֆա-Զադեի տուն-թանգարան ադրբ.՝ Vaqif Mustafazadənin ev-muzeyi | |
---|---|
![]() | |
Տեսակ | կենսագրական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Իչարի Շահար (Բաքվի թաղամաս) |
Ղեկավարության նստավայր | Բաքու, Ադրբեջան |
Հասցե | Վագիֆ Մուստաֆա-Զադե փողոց 4, Բաքու, Ադրբեջան |
Հիմնադրված է | 1989[1] |
Տնօրեն | Աֆակ Ալիևա[2] |
Վագիֆ Մուստաֆա-Զադեի տուն-թանգարան(ադրբ.՝ Vaqif Mustafazadənin ev-muzeyi), տուն-թանգարան, որտեղ ապրել է ադրբեջանցի ջազ երգահան և երաժիշտ Վագիֆ Մուստաֆա-Զադեն 1940-1979 թվականներին։ Թանգարանը գտնվում է Բաքվում, Վագիֆ Մուստաֆա-Զադե փողոցում[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վագիֆ Մուստաֆա-Զադեի տուն-թանգարանը հիմնադրվել է 1989 թվականի հուլիսի 28-ին: 1994 թ-ին եղել է Ադրբեջանի երաժշտական մշակույթի պետական թանգարանի մասնաճյուղը[4]: 1989-1997 թվականներին թանգարանի տնօրենը եղել է Զիվար Ալիևան: 2005 թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ թանգարանի բացումը Վագիֆ Մուստաֆազադեի ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: 1997 թվականից թանգարանի տնօրեն Աֆակ Ալիևանն է:
Թանգարանում առկա են 1214 նյութեր, այդ թվում Վագիֆ Մուստաֆազադեի կյանքին և աշխատանքին վերաբերող լուսանկարներ, պաստառներ, սկավառակներ, փաստաթղթեր և անձնական իրեր: Թանգարանը բաղկացած է 3 սենյակից: Թանգարանում նաև կա Վագիֆ Մուստաֆա-Զադեի դուստրին պատկանող դաշնամուր: [5]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վագիֆ Ազիզ օղլի Մուստաֆա-Զադե
- Ադրբեջանի պատմության թանգարան (Բաքու)
- Ադրբեջանի արվեստի ազգային թանգարան
- Բաքվի ժամանակակից արվեստի թանգարան
- Նիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարան
- Ջալիլ Մամեդկուլիզադեի տուն-թանգարան