Բաքվի ժամանակակից արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաքվի ժամանակակից արվեստի թանգարան
Outside - panoramio.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
ՏեղագրությունԲաքու
ՎայրԱդրբեջան
ՀասցեAZ 1025, Յուսիֆ Սաֆարով փողոց, 5
Հիմնադրված էմարտի 20, 2009
Կայքmim.az

Բաքվի ժամանակակից արվեստի թանգարան (ադրբ.՝ Müasir İncəsənət muzeyi), արվեստի թանգարան Ադրբեջանական Հանրապետության մայրաքաղաք Բաքվում։

Թանգարանը բացվել է 2009 թվականի մարտի 20-ին։ Թանգարանը ունի ադրբեջանցի ժամանակակից նկարիչների և քանդակագործների ավելի քան 800 աշխատանքներ, որոնք հիմնականում ստեղծագործում են ավանգարդ ոճով։

Բաքվի ժամանակակից արվեստի թանգարանում պահվում են աշխատանքներ այնպիսի արվեստագետներից, ինչպիսիք են Սատար Բահլուլզադենը, Բեյուկագա Միրզազադենը, Էլմիրա Շախտանտիսկայան, Թայիր Սալախովը, Օմար Էլդարովը, Նադար Աբդուրհմանովը և այլք։

Առանձին սրահում ներկայացված են նաև արևմտյան ավագարդ ոճով ստեղծագործող արվեստագետների նշանավոր աշխատանքները։ Այդ սրահի շխատանքների հեղինակներից են իսպանացի նկարիչներ Սալվադոր Դալին և Պաբլո Պիկասոն, ֆրանսիացի նկարիչ Մարկ Շագալը և այլք[1]։

Թանգարանի նախագծման հեղինակը հայտնի նկարիչ Ալթայ Սադիխզադեն է։ Թանգարանը ներառում է նաև մանկական արվեստի սենյակ, գրադարան, վիդեո դահլիճ, ռեստորան և արվեստին նվիրված սրճարան։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանի առաջին տիկինը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիևան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուուրային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բաքվի ժամանակակից արվեստի թանգարանի պատմություն(ադրբ.) // Թանգարանի պաշտոնական կայքը.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]