Ս․ Իսահակյանցի տուն (Կոնդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ս․ Իսահակյանցի տուն
Տեսակկառույց և բնակելի տուն
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՎայրԿոնդ
Հիմնադրված է1884

Ս․ Իսահակյանցի տուն, բնակելի տուն, որ գտնվել է Երևանի Կոնդ թաղամասում։ Իսահակյանցի փոքրադիր տունը կառուցվել է 1884 թվականին, ճարտարապետը եղել է Լ. Պոգրեբնոյը։ Նախագծված է եղել երկու հարկով և նկուղով։

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հարկում գտնվել է մեկ սենյակ (34,6 մ²) և նախասրահ, որը միացրել է փողոցի մուտքը դեպի շենքի աստիճաններ ու դռներ տանող բակային պատշգամբասրահին։ Երկրորդ հարկում եղել են երկու կից բնակելի սենյակներ (սենյակներից մեկի մակերեսը 38,9 մ² է, իսկ բարձրությունը՝ 3,6 մ), որոնցից մեծ սենյակը գտնվել է դեպի պատշգամբասրահը, որը կատարում է նախասենյակի դեր։ Ի տարբերություն այդ ժամանակներում օրինաչափ այլ շենքերի, որոնց առանձնահատկություններից էր այն, որ սենյակի մուտքը անցնում է բակով, պատշգամբասրահի միջանցքով կապվում է փողոցի հետ, և այս ձևով բակի հիմնական դերը՝ որպես փողոցը բնակարանի հետ կապող միջանկյալ գոտի, հավասարվում է զրոյի։ Փողոցին նայող ճակատային մասը լակոնիկ լուծում է ստացել. ուղղանկյուն որմնախորշերը ձևավորվել են շրիշակներով և պատուհանի հորիզոնական զարթաքիվով, առաջին հարկի փականաքարերը, ցոկոլային հարկաշարքը կտրված են եղել ցածր ուղղանկյուն անցքերով, պարսպի հարթությունը բաժանվում է որմնասյունի և գոտիների[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX - начала XX века, Ереван, «Ушардзан», 2008, էջ 65 — 262 էջ. — 200 հատ, ISBN 978-99930-865-6-7։