Մարիետտա Գասպարյան
Մարիետտա Գասպարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 19, 1952 (70 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Աշխատավայր | Հայկական սովետական հանրագիտարան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան և Հայաստանի մշակույթի նախարարություն |
![]() |
Մարիետտա[1] Արտաշեսի Գասպարյան (փետրվարի 19, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1980)։ Ճարտարապետության դոկտոր (2004)։
Ճարտարապետ Լևոն Վարդանյանի կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1982-1986 թվականներին աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, 1986-1992 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի վարիչ, 1992 թվականից՝ Հուշարձանների պահպանության վարչության Հայկական հուշարձանների համահավաքի բաժնի վարիչ, 1996 թվականից՝ ԵՊՃՇՀ ճարտարապետության ֆակուլտետի ճարտարապետության պատմության և տեսության ամբիոնի ավագ դասախոս, 2003 թվականից՝ ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության ԳՀ կենտրոնի բաժնի վարիչ[2]։
Ուսումնասիրել է Երևանի XIX-րդ XX-րդ դդ. սկզբի ճարտարապետությունը։ Առաջին անգամ լուսաբանել է այդ շրջանի մշակութային ժառանգության ճարտարապետական արժեքը։ «Հին Երևան» ինտերնետ-պրոեկտի հեղինակն է[3][4]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ճարտարապետ Մոմիկի» ոսկե մեդալ, 2015,
- «Արթուր Թարխանյանի» հուշամեդալ, 2013,
- «Տարվա լավագույն աշխատանքի դիպլոմ» ճարտարապետության բնագավառում տեսական աշխատանքների համար, 1980,
- «Ամենամյա մրցույթի պատվոգիր» լավագույն գիտատեսական աշխատանքի համար, 2004
- Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի դիպլոմ` Երևանի XIX դարի և XX դարի սկզբի ճարտարապետությանը նվիրված գիտական աշխատանքների համար, 2008,
- Հայաստանի ճարտարապետների միության դիպլոմ` «Պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները արդի ուրբանիստական ենթակառուցվածքի ինտեգրման համատեքստում» միջազգային սեմինարի կազմակերպման համար, 2009,
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Список памятников истории и культуры Еревана XIX - нач.XX вв.". "Паспортизация памятников Еревана XIX - нач.ХХ вв.".
- "Архитектура Еревана XIX - нач.ХХ вв.".[5]
- "Планировочная структура Еревана XIX - нач.ХХ вв.". "Композиционные особенности жилых домов Еревана XIX - нач.ХХ вв.".
- "Композиция фасадов жилых домов XIX - нач.ХХ вв.".
- "Архитектура общественных зданий Еревана XIX - нач.ХХ вв.". "Модерн и архитектура Армении рубежа XIX - нач.ХХ вв.".
- "К вопросу промышленных сооружений Армении (вторая половина XIX - нач.ХХ вв.)".
- Руководитель темы редакции «Свода армянских памятников» (с 1996 г.). Супруга архитектора Левона Вартаняна.
- Stadtentwicklung in Yerevan, Trialog 83, Darmstandt, 4/2004, p. 13-19.
- The Problem of Preservation of National Traditions in Modern Armenian Architecture.// 6th International Conference on Contemporary Problems of Architecture and Construction (24th – 27th June 2014), Ostrava, Czech Repuublic 2014, p. 702-706 (co-author Yu. Safaryan).
- M.A. Gasparyan The Abaptive Reuse and Reconstruction of the Historical Buildings of Yerevan// 7th International Conference on Contemporary Problems of Architecture and Construction (19-21 November, 2015, Florence), Florence 2015, p. 595-600 (co-author L.Vardanyan).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Անվան գրառումը ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-25-ին։ Վերցված է 2016-12-04
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Гаспарян Мариетта Арташесовна»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-20-ին։ Վերցված է 2016-02-19
- ↑ «Գասպարյան Մարիետտա Արտաշեսի»։ nuaca.am։ Վերցված է 2021-04-20
- ↑ Gasparyan Marietta (2008)։ Архитектура Еревана XИX-начала XX века (ռուսերեն)։ Izdatelʹstvo "Ushardzan"։ ISBN 978-99930-865-6-7
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|