Jump to content

Սև պեննի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև պեննի
անգլ.՝ Penny Black
Թողարկման երկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Թողարկման վայրԼոնդոն
ՆկարիչՀենրի Քոուլ (Henry Cole)
Տպագրման տեսակմետալոգրաֆիա
Թողարկման օրմայիսի 6 1840
Անվանագինմեկ պեննի
Հազվագյուտ.
պատճառ
Աշխարհի առաջին նամականիշն է։
Տպաքանակ68 808 000
Պահպանվել էտպաքանակի 2-3%

Սև պեննի (անգլ.՝ Penny Black), Աշխարհի առաջին նամականիշն է։ Կատարված է սև գույնով և անվանագինը մեկ պեննի է (այստեղից էլ անվանումը)։ Թողարկվել է Անգլիայում 1840 թվականի մայիսի 6-ին։

Թագուհի Վիկտորիայի (Queen Victoria, 1819-1901) կիսադեմով նկարը առաջին փոստային նամականիշի համար փորագրել են Չարլզ և Ֆրեդերիկ Հիթերը (Charles and Fredrick Heath) ըստ Հենրի Քոուլի (Henry Cole) էսքիզի, որը իր հերթին արտանկարված էր Ուիլյամ Վայոնի (William Wyon, 1795-1851) ստեղծած մեդալյոնից։

Թողարկման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոուլենդ Հիլլի (Rowland Hill) ջանքերով 1840 թվականի մայիսի 6-ին թողարկվեցին աշխարհի առաջին փոստային նամականիշերը, որոնք պատմության մեջ մտան «Սև պեննի» անունով։ Առաջին նամականիշի և ծրարի ստեղծման մրցույթին ներկայացված էր ավելի քան 2700 առաջարկություն, որից ընտրվեց Չարլզ և Ֆրեդերիկ Հիթերների և Հենրի Քոուլի նախագիծը։

նամականիշները վաճառվել են մայիսի 1-ից, նախքան թողարկման պաշտոնական առաջին օրը։ Միաժամանակ թողարկվել էր երկու պեննի անվանագնով նամականիշ՝ նույն նկարով, բայց տպվել է կապույտ գույնով։ «Կապույտ երկու պենսանոցը» հիշատակվում է 1840 թվականի մայիսի 8-ին, որը կարող է նշանակել, որ վաճառել են «Սև պեննի»-ից երկու օր ուշ։

Փոստային ռեֆորմը նպաստեց Անգլիայում նամակագրության աճին (1939 թ. - 75 միլիոն, 1840 թ. - 168 միլիոն), հեշտացրեց փոստային առաքումների մշակումը, վճարման հաշվարկը։ Ռոուլենդ Հիլլը 1854 թվականին ընտրվեց անգլիական փոստային ծառայության գլխավոր քարտուղար և անգլիական կառավարությունից ստացավ նվեր՝ 20000₤[1], փոստային ռեֆորմի հաջողության համար։ Լոնդոնում տեղադրվել է Ռոուլենդ Հիլլի հուշարձանը, իսկ աճյունը հանգչում է Վեստմինիստրյան աբբայությունում՝ աշխարհում առաջին շոգեմեքենայի գյուտարար Ջեյմս Ուատտի (James Watt) կողքին։

Տպվել է 286700 թերթ՝ 68808000 նամականիշ։ Այն ժամանակ ծրարի օգտագործումը տարածված չէր՝ նամականիշը կպցվում էր ծալված և կնքված նամակի վրա, եթե նամակը չէին գցում, ապա նամականիշը պահպանվում էր։ Պահպանվել է ողջ տպաքանակի մոտ 3%[2], որը քիչ չէ։ Նամականիշը բարձր է գնահատվում, առաջինը լինելու պատճառով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյկոբ Պերկինսի (Jacob Perkins) տպագրական հաստոցը, որով տպվել է «Սև պեննի»-ն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մինչև 1971 թվականի ռեֆորմը 1₤ = 20 շիլլինգի = 240 պենսի
  2. «Penny Black Stamp Rarity». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 12-ին.