«Սև» կամավորական ջոկատ «Չոռնի»։ Կազմավորվել է 1992 թվականին Գյումրիում։ Ունեցել է շտաբ։ 1992 թվականի դեկտեմբերին ջոկատի ազատամարտիկների մի խումբ ընդգրկվել է ՀՀ բանակի մոտոհրաձգային 3-րդ բրիգադի 4-րդ առանձնակի գումարտակի կազմում։ 1992-1994 թվականներին ջոկատը առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է ՀՀՃամբարակի (Վահան) և ԼՂՀԱսկերանի («Քարագլուխ» բարձունք), Լաչինի (Ծաղկաբերդ, Ղուշչուլար, Աշաղի Փարաջան, Նևթլու, Տաշ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրետանավորները ոչնչացրել են «Քարագլուխ» բարձունքից Ստեփանակերտը հրետակոծող «Գրադ» կայանքներից մեկը։ Ջոկատի հրամանատարն է եղել Ռ. Ստեփանյանը, շտաբի պետը՝ Մ. Տիտանյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։