Սևաստապոլ (գինի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սևաստապոլ, սպիտակ տեսակավոր թունդ գինի։ Միակ արտադրողը Ղրիմի «Տեսակավոր գինիների ինկերմանական գործարանն» է[1]։

Գինու արտադրման մեջ օգտագործում են Սպիտակ կոկուր, Սովինյոն Բլան, Ռիսլինգ և Ռքածիթելի խաղողի տեսակները։ Խաղողի տվյալ սորտերը աճում են Ղրիմի թերակղզու հարավ-արևմտյան մասում գտնվող «Տեսակավոր գինիների ինկերմանական գործարանի» խաղաողագործական տնտեսության տարածքում։

Գինին սաթեոսկեգույն է, համն ունի հնեցմանը բնորոշ առանձնահատկություններ և աչքի է ընկնում փափկությամբ։ Փունջն ունի բոված ընկույզի, սերկևիլի և սեխի նրբերանգ։ Գինու առանձնահատկություններից է 16,5 % սպիրտի և 95գ/դմ3 շաքարի պարունակությունը։ «Սևաստապոլը» երկար հնեցմամբ գինի է։ Այն կաղնուց պատրաստված տակառներում հնեցնում են 5 տարի[1]։

1994 թվականի բերքից պատրաստված գինին մտել է 2008 թվականին ստեղծված Grand Reserve հավաքածուի մեջ։ Հավաքածուի մեջ են մտել նաև «Տեսակավոր գինիների ինկերմանական գործարանի» ավելի քան 3 տարի հնեցմամբ լավագույն գինիները[2]։ Այս գինին 2009 թվականին Գինու և սպիրտային խմիչքների համտեսման «Grand Collections-2009» միջազգային մրցույթում ճանաչվել է լավագույն գինի և արժանացել է ոսկե մեդալի[3][4][5]։

Միջազգային մրցույթներում գինին արժանացել է Գրան պրի գավաթի, 7 ոսկե և 2 արծաթե մեդալների[1][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ««Севастополь» на официальном сайте «Инкерманского завода марочных вин»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. «Коллекция Grand Reserve на официальном сайте «Инкерманского завода марочных вин»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. ««Севастополь-94» — лучшее вино-2009». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. Названы лучшие вина 2009 года
  5. «Драгоценное ожерелье крымского виноделия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. Вино «Севастополь» на сайте посвящённом городу-герою Севастополь

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Акчурин Р.К, Шольц-Куликов Е.П, Павленко Н.М, Костюкевич В.Б, Яланецкий А.Я Атлас крымских вин и коньяков. — Симферополь: ЧерноморПресс, 2003. — 320 с. — ISBN 5-89501-046-6, ISBN 966-572-366-9
  • Крымское виноделие (путеводитель). — Симферополь: Світ, 2006. — С. 33. — 40 с.
  • Русанов И.В Винный туризм в Крыму. — Севастополь: Библекс, 2008. — С. 184. — 216 с. — ISBN 978-966-2950-16-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]