Jump to content

Սովինյոն Բլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովինյոն Բլան

Սովինյոն Բլան, (ֆր.՝ Sauvignon blanc, հանդիպում է նաև Sauvignon Blanc)  մշակովի խաղողի տեսակ, օգտագործվում է սպիտակ գինու արտադրության համար։ Աշխարհում մշակովի խաղողի ամենատարածված տեսակը։ Պատկանում է խաղողի արևմտաեվրոպական տեսակի բնաշխարհագրական խմբին։ Ներկայումս տարածված է բոլոր աշխարհամասերում։

Ներկայումս Սովինյոն-Բլան տեսակը հանդիսանում է աշխարհում տարածված սպիտակ տեսակի խաղողներից երկրորդը՝ շարդոնե տեսակից հետո։ Այս խաղողից պատրաստված գինին, ունենում է յուրահատուկ, անկրկնելի տտպաթթվային համ և կարմիր հաղարջի բույր։ Խաղողի այս տեսակի հայրենիքը համարվում է Լուար գետի հովիտը՝ Ֆրանսիայում։ Այս երկրում Սովինյոն- Բլանը պատկանում է խաղողի առավել հայտնի՝ «Cepages nobles» տեսակին։ Եվրոպայում Սովինյոն- Բլանը աճեցվում է նաև Բորդոյում՝ Ֆրանսիա, Իտալիայի հյուսիսում՝ Վենետիկում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Չեխիայում, Սլովենիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Իսպանիայում, Ռումինիայում, Մոլդովայում, լայնորեն տարածված է Ավստրալիայում (5544 հա՝ 2007 թվականին), Հարավային Աֆրիկայում (8872 հա՝ 2007 թվականին, Կալիֆոռնիայում (Blanc Fume անվանումով), Արգենտինայում, Չիլիում, Նոր Զելանդիայում (10491 հա՝ 2007 թվականին) և Կանադայում։ Միայն Ֆրանսիայում 2007 թվականին Սովինյոն- Բլան խաղողն աճեցվել է 26062 հեկտար տարածքում։ Գերմանիայում այն արտադրում են առավելապես երկրի հարավ արևմուտքում՝ գինեգործական կենտրոններ Պֆալցում, Ռեյնգեսենում, Բադենում և Վյուրտեմբերգում, Ավստրիայում՝ Շտիրիայում, Շվեյցարիայում՝ Ժնևում և երկրի հարավում՝ Վալեում և Տիչինոյում։

Սովինյոն- Բլան խաղողը ստացել են տրամիներ և շենեն բլան տեսակների բնական խաչասերումից։ Սովինյոն- Բլանի մուտացիաներ են հանդիսանում Sauvignon Gris, Sauvignon Noir և Sauvignon Violet խաղողի տեսակները։

Սովինյոն- Բլան խաղողի ողկույզն ունենում է գլանաձև տեսք, պտուղներն իրար քիփ կպած են լինում։Դրանք այդքան էլ խոշոր չեն լինում, հասած պտուղն ունենում է բաց դեղնավունից մինչև ոսկեգույն երանգ։ Տերևները մեծ չեն, կլորավուն են, որպես կանոն հնգաթև են։ Ծայրերն ատամնավոր են։ Տերևների մակերեսը կոշտ է ։ Որթը ծառանման է, ինչը հնարավորություն է տալիս դիմակայելու ցուրտ ձմռանը։

ԳինիSAUVIGNON BLANC Իսրայելի արտադրություն

Սովինյոն- Բլանը հասունանում է բավականին ուշ՝ Սիլվանիեր տեսակից համարյա մեկ շաբաթ ուշ։ Արտադրվող գինու քանակը համեմատաբար քիչ է լինում՝ մեկ հեկտարից ստացվում է 60—70 հեկտոլիտր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jancis Robinson: Das Oxford Weinlexikon. Gräfe und Unzer, München 2003, ISBN 3-7742-0914-6.

C. u. F. Lange: Das Weinlexikon. Fischer, 2003, ISBN 3-596-15867-2.

  • Dagmar Ehrlich: Das Rebsorten ABC. Reben und ihre Weine. Hallwag (Gräfe und Unzer), München 2005, ISBN 3-7742-6960-2.
  • Pierre Galet: Dictionnaire encyclopédique des cépages. 1. Auflage. Hachette Livre, 2000, ISBN 2-01-236331-8.
  • Walter Hillebrand, Heinz Lott, Franz Pfaff: Taschenbuch der Rebsorten. 13. Auflage. Fachverlag Fraund, Mainz 2003, ISBN 3-921156-53-X.
  • Janina Mäurer, Hartmut Keil: 100 seltene Rebsorten in Rheinhessen und der Pfalz. 1. Auflage. Edition Tintenfass, 2008, ISBN 978-3-937467-56-6.
  • Matthias Petgen, Hans-Peter Schwarz: Sauvignon Blanc im Fokus, Die Strategie zum Erfolg!? In: Das deutsche Weinmagazin. 10/15. Mai 2010.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովինյոն Բլան» հոդվածին։