Սևաժայռ (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևաժայռ
Սևաժայռը 04․06․2023 թ․-ին
Տեսակլեռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Աշխարհագրական
տեղադրություն
Հայկական լեռնաշխարհ
Բարձրությունը ծովի մակարդակից2727 մ
Հարաբերական
բարձրություն
մոտ 600 մ
39°55′18″ հս․ լ. 45°27′27″ ավ. ե.HGЯO

Սևաժայռ, լեռ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում[1][2]։

Աշխարհագրական տեղադիրք և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևաժայռ լեռը գտնվում է Արփա գետի վտակ Եղեգիս գետի վերին հոսանքի աջ կողմում։ Ունի 2727 մ բացարձակ բարձրություն և մոտ 600 մ հարաբերական բարձրություն[1][2]։ Համանուն գյուղից հեռու է մոտ 2 կմ դեպի հյուսիս-արևմուտք[2][3]։

Լեռան գագաթային մասը ժայռոտ է, իսկ լանջերը՝ համեմատաբար հարթ։ Ժայռային հատվածներն անկայուն են, երբեմն տեղի են ունենում քարաթափումներ[1]։ Գագաթից բացվում է գեղեցիկ տեսարաններ դեպի Վայոցսար, Վարդենիսի լեռների գագաթներ՝ Վարդենիս, Աստղոնք, Սանդուխտասար, Սոխասար, ինչպես նաև Սևաժայռ ու Վարդահովիտ գյուղեր[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]