Սևագիր:Թեմզա Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեմզա Զաքարյան

Թեմզա (Թենի) Մկրտչի Զաքարյան Մալխասյան (), Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, արհմիության կենտկոմի, լուսժողկոմատի աշխատակից,, քաղլուսվարների և գրադարանային վարչության պետ,, կոմունիստական կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմզա Մկրտչի Զաքարյանը ծնվել է 1898 թվականին Իգդիր գյուղաքաղաքում, ուսուցչի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում:

1915 թվականին Մեծ Եղեռնից փրկվելով նրանց ընտանիքը հաստատվում է Թիֆլիսում:

1918 թվականին ավարտել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցը:

1931 թվականին ավարտել է նաև Մոսկվայի Ն. Կ. Կրուպսկայայի անվան կոմունիստական ակադեմիան:

1918 թվականին մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանության համար մղված պայքարին, իսկ 1921 թվականին Ղամարլուի ռազմաճակատին:

1919 թվականին եղել է կոմունիստական կուսակցության անդամ, որն էլ պատճառ է հանդիսացել Հայաստանի Խորհրդայնացումից հետո վարել է մի շարք պաշտոններ՝ արհմիության կենտկոմում, լուսժողկոմատում, քաղ՝լուսվարների և գրադարանային վարչության պետ:

1936 թվականին նշանակվում է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի տնօրեն:

1937 թվականին ձեռբակալում են ամուսնուն՝ Վասյա Մալխասյանին, ով Հայաստանի ժողկոմներից մեկն էր: Կարճ ժամանակից հետո ձերբակալում են նաև Թեմզա Զաքարյանին: Ստալինի մահից հետո ամուսիններն արդարացվում են և 1956 թվականին նրանց հաջողվում է վերադառնալ երևան[1]:

Թեմզա Մկրտչի Զաքարյանը մահացել է 1965 թվականի մայիսին Երևանում:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմզա Զաքարյանը նպաստել է հանրապետությունում նոր գրադարաններ, մշակույթի օջախներ բացելուն: Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի տնօրեն նշանակվելուց հետո նա մեծ եռանդ է ներդնում գրադարանի գրքային ունեցվածքը հարստացնելու համար և 1936 թվականի հոկտեմբերին միջնորդում է Կ. Պոլսում ապրող հայ մշակույթի մեծ գործիչ Թորոս Ազատյանի (1898-1955) անձնական արխիվը, գրադարանը Հայաստան տեղափոխելու համար, որը մեծ պայքարից հետո ստացվում [1]է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մելյան, Բալաբեկ (2002). Գրքի երախտավորներ. Գիրք. էջեր 34–35. ISBN 99930-65-08-0.