Սևագիր:Արթուր Սարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արթուր Գրիգորի Սարյան (Ապրիլի 5,1983,Երևան,Հայաստան) հայ գեղանկարիչ,բեմանկարիչ,քանդակագործ:

Ծնվել է 1983 թվականի ապրիլի 5-ին,Երևանում :

Արթուր Սարյան (հայ նկարիչ)

Ծնվել է Ապրիլի 5 ,1983 (40 տարեկան)
Ծննդավայր Երևան , Հայաստան
Ազգությունը հայ
Քաղաքացիություն Հայաստան
Կրթություն Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (1991)
Մասնագիտություն նկարիչ,քանդակագործ
Ոճ նոիզմ
Թեմաներ գեղանկարչություն

1989 թվական՝ Հենրիկ Իգիթյանի անվան էսթետիկ կենտրոն:

1991թվականի սեպտեմբերին կատարվում է նկարչի երազանքը,ընդունվում է՝Երևանի Գեղարվեստի Պետական Ինստիտուտ:

2002 թվականին ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ սիթի քաղաք:

2007 թվականին վերադարձել է հայրենիք և ժամկետային ծառայության անցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Ծառայությունից վերադառնալով՝ մեկ տարի անց ավարտում է Գեղարվեստի ակադեմիան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Երևանում ծնվել է ապագա նկարիչ Արթուր Գրիգորի Սարյանը:

Նկարչի խոսքերով նկարում է մանուկ հասակից,ինչքան ինքն իրեն հիշում է:

1989 թվականին,վեց տարեկան հասակում ծնողները նրան տանում են Հենրիկ Իգիթյանի անվան էսթետիկ կենտրոն:Ընդունելության քննության ժամանակ նկարում է մեծ ծառ,որի վրա էին բարձրանում մարդիկ,որոնցից մեկը ինքը՝նկարիչն էր:Նկարիչը կարծում է,որ ծառն անցկացվող քննությունն էր,իսկ նրա բարձրունքները հաղթահարող մարդիկ ընդունելության մասնակից երեխաները:Նկարչի երազանքն էր ընդունվել նկարչության կենտրոն և դասեր քաղել մեծ վարպետներից,որոնցից մեկն էլ Հենրիկ Իգիթյանն էր:

Մեկ տարի անց ,աշխատանքներից մեկը,որը ընտրվել էր ցուցահանդեսի շրջանակներում,զբաղեցրել է առաջին տեղը:Նկարն անվանել էր <<Որս>>,այն ցավոք չի պահպանվել,քանի որ ցուցահանդեսից հետո կենտրոնում կատարվել է գողություն և գողացվածների շարքում է եղել նաև նկարչի աշխատանքը:

90-ականներ՝ցուրտ և մութ տարիներ,խորհրդային կարգերի փլուզում,պատերազմ Արցախում,նորանկախ Հայաստանի Հանրապետություն.այդ ժամանակներում արվեստը մղվել էր երկրորդ պլան և վրձնին փոխարինել էր զենքը:

Այդ տարքում,ազգին օգտակար կարող էր լինել,եթե կոփված լիներ հոգով և մարմնով:Եվ հենց այդ նպատակով էլ նկարիչը սկսում է հաճախել բռնցքամարտի:Չնայած սպորտային ակտիվ առօրիայի,նկարչությունը մնում է առաջնային պլանում,թեև աշխատանքների մեջ գեղարվեստական պատկերներին փոխարինելու էին եկել զինվորների,պատերազմի,զենք զինամթերքի պատկերները:

Տասնըհինգ տարեկանում բռնցքամարտի հեթական մրցումների ժամանակ ստանում է ձեռքի կոտրվածք,որը կարող էր խոչընդոտ առաջացնել նկարչության համար:Անտարակույս ընտրությունը նկարչության կողմ էր:

Տասնվեց տաեկանում եղբոր հորդորով աշխատանքները ներկայացնում է Նկարիչների միության անդամ Արշալույս Բաբանի Աղայանին:Վարպետը նայում է նկարներին և ասում ,որ նկարիչը ստիպված կլինի բաց թողնել այդ ուսումնական տարին,քանզի չի հասցնի պատրաստվել ընդունելության քննություններին:Բայց ի ուրախություն նկարչի ,վարպետի վրա տպավորություն էր գործել իր աշխատանքերից մեկը՝ <<Սատանա>> -ն:

Ամիսների քրտնաջան աշխատանքից հետո արժանանում է ոչ միայն վարպետների գովասանքին ,այլև իր համար շատ կարևոր՝ նկարչի բարդ ուղղուն խթանող և իրեն թևեր տվող խոսքերի՝ վարպետ Փարավոն Միքայելի Միրզոյանի կողմից. <<Նկարեք ինչպես Արթուրը և գեղարվեստի դռները կբացվեն ձեր առաջ>>:

1991 թվականի սեպտեմբերին կատարվում է նկարչի երազանքը՝ընդունվում է Երևանի Գեղարվեստի Պետական Ինստիտուտ:

2002 թվականին ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ սիթի քաղաք:Տեղում որոշ ժամանակ անց <<Washington commos gallery>> -ի շրջանակներում վաճառում է աշխատանքներից մեկը,որին հետևում է երկրորդը:Ցուցասրահի տնօրեն Պիրես Հեբստն,ով հետագայում դարձավ նկարչի բարեկամը,առաջարկեց նկարել իր մոտ, քանի որ ինչպես հետո խոստովանել է Պիրեսը,չէր հավատացել,որ այդ աշխատանքները տասնինը ամյա նկարչի վրձնին են պատկանում:

Երեք տարի անց՝2005 թվականին 2 անհատական ցուցահանդես է ունենում Նյու Յորքում և Ֆիլադեֆիայում:

2007 թվականին վերադառնում է հայրենիք և ժամկետային ծառայության անցնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Ծառայությունից վերադառնալով՝ մեկ տարի անց ավարտում է Գեղարվեստի ակադեմիան:

Ուսումն ավարտելուց հետո,2011 թվականին երկու շատ նշանակալից աշխատանքներ է կատարում՝ ՀՀ դատախազության կոլեգայի և ռազմական դատախազության դահլիճների դիզայնը:Զուգահեռ դասավանդել է <<Արևիկ >>մանկապարտեզի սաներին և նկարել համար 19 մանկապարտեզի սաների համար:

2019 թվականից Հայաստանի Նկարիչների միության անդամ է:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվական՝ 2 անհատական ցուցահանդես է ունենում Նյու Յորքում և Ֆիլադեֆիայում:

2012 թվականին նկարչի աշխատանքները Նարեկացի կենտրոնում և Գեղարվեստի ակադեմիայում ցուցադրվել են բարեգործական ցուցահանդեսների շրջանակում:

2013 թվականին առաջարկ է ստանում ցուցադրվելու Բուլղարիայում:Պրիմորսկո քաղաքում տեղի ունեցած ցուցադրության ժամանակ առաջարկ է ստանում ցուցադրվելու նաև Ֆրանսիայում:

Մի քանի ամիս անց աշխատանքները ցուցադրվում է Փարիզի մի քանի ցուցասրահներում՝ Grand Palais,La Galerie Paulia Rosa,ESPACE 5 Bis rue Froissart:

2014 թվականին Մոսկվայում մասնակցում է "Коворк на крыше" բարեգործական ցուցահանդես վաճառքին,2016 թվականին <<Arm Fashion Day>> նախագծի շրջանակներում,իսկ 2018 թվականին ունենում է իր անհատական փակ ցուցահանդեսը:

Նկարչի կյանքում ուրույն տեղ է զբաղեցրել բարեգործական միջոցառումների շրջանակներում կարիքավոր մարդկանց սատարելն ու ձեռք մեկնելը:2015 թվականին Մոսկվայում մասնակցում է "Настенка" ֆոնդի կազմակերպած աուկցիոնին՝ի օգնություն անկոլոգիայով հիվանդ մանուկների:

2016 թվականի ապրիլին մասնակցում է "Во благо" բարեգործական ցուցահանդեսին,իսկ նույն թվականի հունիսին՝ "Искусство во благо" բարեգործական աուկցիոնին:

2018 թվականին ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի մոսկովյան գրասնյակի կազմակերպած <<FASHION AIDS LINE>> նորաձևության ֆլեշմոբին:[1]

2021 թվականին ցուցահանդես է ունենում՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանում:Նույն տարում անհատական ցուցահանդեսով ներկայանում է <<15 Cafe>>-ում:

2021 թվական՝ փողոցային արվեստ <<Հետպանդեմային ապագա>> ցուցահանդես:

Գարնանային սրահի ցուցահանդես 2021, Նկարիչների միությունում,Konrad-Adenauer-Striftung, Հայաստան:

2022թվական՝ Հայաստանի նկարիչնեի միությունում Գարնանային սրահի ցուցադրություն:

Սուրբ ծննդյան ցուցահանդես-վաճառք Liver Art ընկերության հետ համատեղ:

2023 թվական՝ Նկարիչների միության աշնանային ցուցադրություն:

Liver Art ընկերության հետ համագործակցելով մասնակցում է՝ Սուրբ ծննդյան ցուցահանդես-վաճառքին :

Muladhara

2023թվականին նոյեմբերին նկարիչը ցուցադրություն է ունենում Դուբայում՝ FTNFT պատկերասրահում ,որտեղ ներկայացնում է իր յուրահատուկ ոճով ստեղծված << Հոգու հայելի>> խորագրով երեք աշխատանք՝<< Ajna>>,<<Manipur>>,<<Muladhara>>: Ցուցահանդեսի ընթացքում հյուրերի և այցելուների աչքի առաջ ստեղծում է նոր ստեղծագործություն:[2][3] {{Https://armeniangc.com/2023/11/zerkalo-dushi-artura-saryana/?fbclid=IwAR01iX2c7n1yThoOpxJ138lGbt9PVYhvqDI6LVZxBskClLe2kDxihATSrhs}}

{{ Https://armeniatoday.news/hy/culture/680474/}}

Ajna
ANAHATA

Նույն տարվա դեկտեմբերին FTNFT-ի Երևանյան պատկերասրահում ևս ներկայանում է ցուցադրությամբ[4]

Manipur

Բեմանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրմանատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգորի Խաչատրյանի հետ համատեղ որպեզ նկարիչ բեմադրել են <<X>> փառատոնի բացումը:

2015 թվականին որպես նկարիչ աշխատել է ռեժիսոր Սերգեյ Արխիպովի "Мамихлапинтапай" կարճրամետրաժ ֆիլմում:

2017 թվականից հանդիսանում է Մ.Ա. Բուլգակովի թատրոնի ռեժիսոր Վերոնիկա Ռոդիոնավայի ներկայացումների բեմանկարիչը,որոնցից են՝ "Антигона","Шинель","Гроза" ներկայացումները: "Антигона" ներկայացման ընթացքում նկարիչը դերասանների խաղին զուգահեռ նկարում է երեք մետր բարձրությամբ և յոթ մետր երկարությամբ կտավի վրա,հետնաբեմից,որն ամբողջացնում է ցուցադրվող պատմությունը:

Գոյ թատրոն՝ <<Խելագառի նոթատետրը>> թատերական ներկայացում:

Խամաճիկների պետական թատրոն ՝<<Փոքրիկ իշխանը>> ներկայացում:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ որպես նկարիչ ստեղծել են`<<Վերածնվածը>> ֆիլմը:

Ս.Շողունցի հետ բեմադրել են << Երազել իմ երկրի մասին>> թատերական ներկայացումը:

2023 թվականին Շ. Բաղդասայանի հետ համատեղ որպեզ նկարիչ բեմադրել են <<Պատերազմի Ցեցը >>թատերական ներկայացումը:

Նկարազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

նկարչի նկարած իլյուստրացիաները իրենց տեղն են գտել ռուս բանաստեղծ Պավել Բիկովի`<<Каменный век>> և << ANNO DOMINI>> գրքերի,Անֆիսա Չեխովայի` <<Стихи,мысли,чувства>> բանաստղծությունների գրքի,ինդոնեզիացի բանաստեղծ Փուիս Քումփիանի՝<<HOI>> գրքի և Էդգար Կոստանդյանի՝<<ԿՈՒԿՈՒ>> գրքի շապիկները:

Նոիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչը ստեղծել է նոր ուղղություն նկարչության ոլորտում՝<<Նոիզմ>> ,որն իրենից ներկայացնում է ձերբազատում կաղապարներից, <<ԻԶՄԵՐ >>-ից: Այն նկարչին ստեղծագործական ազատություն է ներշնչում՝կտավին հանձնելու պահի զգացողությունները՝զատ բոլոր տեսակի արվեստագետի մտահորիզոնը սահմանափակող շրջանակներից:Նկարչի առաջարկած ազատությունը չի նշանակում հեռացում դասական արժեքներից ,այլ դրանց խորը ուսումնասիրություններից ստացված սինթեզն է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մոսկվաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանը անվճար մաստեր կլաս է անցկացրել Երևանում». archive3.ankakh.com (անգլերեն). Վերցված է 2023-12-23-ին.
  2. ««Зеркало души» Артура Сарьяна в Дубае» (ռուսերեն). 2023-11-13. Վերցված է 2023-12-23-ին.
  3. «Արթուր Սարյանի նկարները ցուցադրվել են Դուբայում». Armenia Today. 2023-11-16. Վերցված է 2023-12-23-ին.
  4. «Հայաստանում բացվել է առաջին ftNFT ֆիջիթալ սփեյսը (տեսանյութ)». A1Plus. 2023-12-23. Վերցված է 2023-12-23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]