Սփին արտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սփին արտ տեխնիկայի աշխատանքի ստեղծումը՝ արագացված ժամանակում

Սփին արտ, ժամանակակից գեղարվեստական ձև, որում օգտագործվում են ներկեր, կտավ, ինչպիսին է փայլուն ստվարաթուղթը և պտտվող հարթակ[1]։ Այս ուղղությամբ աշխատանքներ ստեղծող առաջատար նկարիչը Դեմիեն Հիրսթն է[2]։ Ի սկզբանե հորինվել էր երեխաներին զվարճացնելու և արվեստի ստեղծագործությունների ստեղծման գործընթացին ծանոթացնելու համար։

Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփին արտ կտավ ստեղծելու համար նկարիչը սկզբում կտավի վրա ներկ է քսում կամ կաթեցնում։ Կտավը կարող է լինել ցանկացած բան, սակայն կտավի առավել տարածված ձև է ոչ մեծ ուղղանկյուն ստվարաթղթի կտորը։ Կտավի վրա ներկը չորանալուց առաջ նկարիչը կտավն ամրացնում է հարթակի վրա, որը կարելի է պտտել մեծ արագությամբ։ Կտավը պտտվող հարթակին ամրացնելուց հետո նկարիչը սկսում է պտտելը։ Պտտվող հարթակների մեծ մասը էլեկտրական կամ ուժահավաքիչով են, կան նաև ավելի բարդ հարթակներ, որոնք արվեստագետին թույլ են տալիս փոփոխել պտույտի արագությունը։

Երբ կտավը պտտվում է, կենտրոնախույս ուժերը խոնավ ներկը ձգում են դեպի դուրս՝ ստեղծելով բարդ կոնստրուկցիաներ։ Նկարիչը կարող է պտույտի պահին ավելի շատ ներկ կաթեցնել կտավի վրա, դրանով իսկ ներկերի շերտերը շարելով իրար վրա՝ ստեղծելով տարբեր էֆեկտներ։ Օգտագործելով տարբեր գույներ՝ սփին նկարիչը կարող է գույները համապատասխանեցնել նուրբ կոնստրուկցիաների հետ։ Այս գործընթացի ցանկացած պահի նկարիչը կարող է կանգնեցնել պտտվող հարթակը կտավը դիտելու համար։ Քանի որ կտավը սովորաբար պտտվում է մեծ արագությամբ, դժվար է, եթե ոչ անհնար, կտավի վրա պատկեր տեսնելը այնքան ժամանակ, մինչ հարթակը չի դադարի պտտվել՝ ստեղծելով անսպասելիության անորոշության զգացում ստեղծման գործընթացում։

Նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներից սկսած՝ սփին արտը կարելի էր տեսնել որոշ ժամանակակից նկարիչների աշխատանքներում, որոնց թվում կարելի է առանձնացնել․

Ալֆոնս Շիլինգ

1960-ականներին շվեյցարացի Ալֆոնս Շիլինգը առաջին նկարիչներից մեկն էր, որը հետաքրքրված էր սփին արտի տեխնիկայով։ Գործողության դինամիկան նույնպես մեծ ազդեցություն է ունեցել նրա աշխատանքի վրա և դրանց ինքնատիպություն է հաղորդել։ Պտտվող մեքենան ուղղահայաց տեղադրելու փոխարեն, նա դա անում էր հորիզոնական[3]։

Էնիկ Գենդրոն

1968-1973 թվականների ֆրանսիացի նկարչուհի Անիկ Գենդրոնն արդյունաբերական անիվները օգտագործել է պլեքսիգլասի վրա ներկելու համար։ 1960-ականների վերջին նա եղել է առաջին նկարիչներից մեկը, որը օգտագործել է կենտրոնախույս ուժ մեծ չափի նկարներ արտադրելու համար[4]։

Դեմիեն Հիրսթ

1995 թվականին բրիտանացի նկարիչ Դեմիեն Հիրսթը սկսել է սփին նկարների շարք։ Նրա աշխատանքները ունեցել են կլոր ձև և հավաքված են եղել պողպատե շրջանակների վրա։ Սա արվեստի ստեղծագործությունների և էկրանների տպագրության օրգինալ շարք է։ Նրան ոգեշնչել են մանկությունից հիշողությունները սփին գեղանկարչության տեխնիկայի մասին, որոնք առաջին անգամ նա տեսել է մանկության տարիներին՝ BBC-ի ժամանցային շոուի ժամանակ[5]։

Լոուրենս Ստաֆորդ

1960-ական թվականների վերջին նկարիչ Լոուրենս Ստաֆորդը մշակել էր պտտվող մեքենա, որի վրա ամրացնում էր չմշակված կտավը և պտտվելու ընթացքում ցրում էր ակրիլային ներկը։ Ստաֆորդը այդ վերացական նկարները ցուցադրել էր ԱՄՆ-ում և Գերմանիայում իր 1968-1969 թվականների ցուցահանդեսներում։ Դրանցից մի քանիսը գտնվում են հայտնի թանգարանների թանգարանային հավաքածուներում՝ ներառյալ Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանը[6]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vivika Hansen Denegre The Quilting Arts Idea Book: Inspiration & Techniques for Art Quilting. — Penguin, 2018-09-24. — 308 с. — ISBN 9781440248887
  2. Iain Robertson Understanding International Art Markets and Management. — Routledge, 2005-10-26. — 297 с. — ISBN 9781134300488
  3. «Alfons Schilling - Home» (գերմաներեն)։ www.alfonsschilling.net։ Վերցված է 2019-09-17 
  4. «annick gendron»։ web.archive.org։ 2009-01-29։ Վերցված է 2019-09-17 
  5. Clare Garner (10 апреля 1998)։ «Hirst's spinning wheel brings good fortune»։ The Independent 
  6. «Lawrence Stafford»։ www.abstract-art.com։ Վերցված է 2019-09-17