Սրետեն Ասանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրետեն Ասանովիչ
Ծնվել էփետրվարի 22, 1931(1931-02-22)
ԾննդավայրDonji Kokoti, Podgorica Municipality, Չեռնոգորիա
Վախճանվել էհունիսի 3, 2016(2016-06-03) (85 տարեկան)
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Չեռնոգորիա
ԱնդամակցությունDoclean Academy of Sciences and Arts?

Սրետեն Ասանովիչ (չեռնոգորերեն՝ Sreten Asanović, փետրվարի 22, 1931(1931-02-22), Donji Kokoti, Podgorica Municipality, Չեռնոգորիա - հունիսի 3, 2016(2016-06-03))[1], չեռնոգորիացի գրող, ով այդ երկրում աչքի է ընկել հատկապես պատմվածքի ժանրի ներդրման ու զարգացման ասպարեզում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասանովիչը ծնվել է Դոնյի Կոկոտի բնակավայրում, որը ներկայումս հանդիսանում է Չեռնոգորիայի մայրաքաղաքի՝ Պոդգորիցայի արվարձանը[3]։ Ստացել է մանկավարժական կրթություն՝ նախադպրոցական մանկավարժության բնագավառի մասնագետի որակավորում։

Նա իր առաջին պատմվածքը հրատարակել է Omladinski pokret ամսագրում, որտեղ մինչ այդ հանդես է եկել որպես սյունակագիր՝ վարելով «Նշանավոր մարդկանց կյանքից» խորագիրը կրող սյունակը, ինչպես նաև գրախոսություններ է տպագրել կինոնկարների մասին։ 1957-1960 թթ. եղել է Տիտոգրադում (ներկայիս Պոդգորիցայում) լույս տեսնող Susreti ամսագրի գլխավոր խմբագիրը[3], 1960-1962 թթ.՝ Սարաևոյում հրատարակվող Oslobodjenje ամսագրի խմբագիրը, 1963-1965 թթ.՝ Odjek հանդեսի առաջին գլխավոր խմբագիրը[3],1965-1972 թթ.՝մշակույթի և արվեստի բելգրադյան հանձնաժողովի քարտուղարը, 1973-1989 թթ.՝ Տիտոգրադում լույս ընծայվող Stvaranje ամսագրի գլխավոր խմբագիրը։

1960-ական թվականներից սկսած՝ Ասանովիչը եռանդուն կերպով պաշտպանել է չեռնոգորերենի՝ որպես բալկանյան այլ լեզուներից առանձնացվող լեզվի գոյության մասին տեսությունը[4]։

Հրատարակված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dugi trenuci (Երկարած պահեր). Ցետինյե, Narodna knjiga հրատարակչություն (1956)
  • Ne gledaj u sunce (Մի՛ նայիր արևին). Ցետինյե, Obod հրատարակչություն (1960)
  • Igra Vatrom (Խաղ կրակի հետ). Սարաևո, Svjetlost հրատարակչություն (1966)
  • Lijepa Smrt (Գեղեցիկ մահ), Տիտոգրադ, Graficki zavod – Luca (1971)
  • Opojno pice (Թունավոր խմիչք), Բելգրադ, Rad հրատարակչություն (1977)
  • Noc na golom brdu (Գիշերը մերկ սարի վրա), Զագրեբ, Mladost հրատարակչություն (1980)
  • O kulturi i stvaralastvu (Մշակույթի և ստեղծագործության մասին) (հոդվածներ). Բելգրադ, Radnicka stampa հրատարակչություն (1981)
  • Putnik (Ճամփորդը, վեպ). Ցետինյե, Dignitas հրատարակչություն, 1994.
  • Martiri i pelegrini (Nahatakne8 7 wu[tavw8ne8). Ուլցին, Plima հրատարակչություն, 2000.
  • Ընտիր երկեր (չորս հատորով). Ուլցին, Plima հրատարակչություն (2003)
  • Nomina. Ուլցին, Plima հրատարակչություն, 2006.
  • Zvijezde padaju (Ընկնող աստղեր). Զագրեբ, NZCH and Plima հրատարակչություն
  • Kratke price (Short stories). Ցետինյե, Պոդգորիցա, OKF and Pobjeda հրատարակչություն, 2015.

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասանովիչի պատմվածքները լույս են տեսել թերթերում, ամսագրերում, անթոլոգիաներում ավելի քան 20 լեզուներով։ Նա հեղինակել է նաև երկու ռադիոպիես՝ To je ta zvijezda (Դա է այն աստղը) և Samo kisa i vjetar (Միայն անձրև ու քամի), որոնք բեմադրվել են, ինչպես նաև գրել է սցենարներ, որոնց հիման վրա նկարահանվել են Չեռնոգորիայի մշակույթի, Ցետինյե քաղաքի, 1979 թվականի երկրաշարժի վերաբերյալ փաստա-վավերագրական կինոնկարներ։

Ասանովիչը պաշտոնավարել է որպես Չեռնոգորիայի գրողների ընկերակցության նախագահ (1973–1976), Հարավսլավիայի գրողների միության փոխնախագահ (1976–1979) և նախագահ (1979–1981), Զագրեբի լեզվագրական ինստիտուտի խմբագրական կազմի անդամ և դրա գրական բաժնի խմբագիր։

Նրա կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ գրվել են ուսումնասիրություններ, հոդվածներ, որոնք տպագրվել են տարբեր թերթերում, ամսագրերում, հանդեսներում, հանրագիտարաններում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Trinaestojulska nagrada Skupstine SR Crne Gore (Չեռնոգորիայի ազգային բարձրագույն պարգևը)՝ Lijepa Smrt երկի համար, 1972
  • Oslobodjenje Titograda մրցանակ «Լավագույն գրական ստեղծագործություն» անվանակարգում՝ Igra vatrom երկի համար, 1967
  • Goranova nagrada պարգև՝ «Տարվա լավագույն սերբա-խորվաթական գիրք» անվանակարգում՝ Noc na Golom Brdu երկի համար, 1981
  • Չեռնոգորիայի կրթական խորհրդի մրցանակ՝ "Dzelat" պատմվածքի համար, 1954
  • Չեռնոգորիայի գրողների ընկերակցության մրցանակ՝ պատմվածքների Dugi trenuci ժողովածուի համար, 1957
  • Stvaranje ամսագրի մրցանակ՝ "Uspravani konjanik" երկի համար, 1959
  • Եղբայրության և միասնության շքանշան, 1976

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kultura».
  2. «Zvijezde padaju». Pobjeda. 2009 թ․ փետրվարի 17. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 Boško Novaković (1971). Živan Milisavac (ed.). Jugoslovenski književni leksikon [Yugoslav Literary Lexicon] (սերբա-խորվաթերեն). Novi Sad (SAP Vojvodina, SR Serbia): Matica srpska. էջ 22.
  4. Jaroszewicz, Henryk (2006). Slavica Wratislaviensia CXXXVIII. Jugosłowiańskie spory o status języka serbsko-chorwackiego w latach 1901-1991 (լեհերեն). Wrocław: Wydawnictwo Uniwersytetu Wrocławskiego. էջ 111. ISBN 978-83-2292-778-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]