Սրբուհի Ստամբոլցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբուհի Ստամբոլցյան
Ծնվել էմարտի 14, 1969(1969-03-14)[1] (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություներգչուհի և երգերի հեղինակ
Ծնողներհայր՝ Վահագն Ստամբոլցյան

Սրբուհի Ստամբոլցյան (մարտի 14, 1969(1969-03-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ երգչուհի, երգահան։ Երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի դուստրն է[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբուհի Ստամբոլցյանը ծնվել է 1969 թվականի մարտի 14-ին, Երևանում։ 1976 թվականից սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի, սրնգի և կիթառի դասարաններում։ 1984 թվականից սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դիզայնի բաժնում։ 1986 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դեկորատիվ-կիրառական բաժին, որին զուգահեռ սովորել է վոկալ` Արզաս Ոսկանյանի, շվի` Իլյա Մինասյանի դասարաններում։ 1988 թվականիցից աշխատել է Հայֆիլհարմոնիայի «Հայեր» համույթում` որպես երգչուհի։ 1990 թվականից եղել է «Հայհամերգ» միավորման մենակատար։ 1994-2001 թվականներին, ընդհատումներով, աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես մենակատար։ 2000-2001 թվականներին թատրոնին կից ստուդիայում դասավանդել է ազգագրություն, վոկալ-ոճաբանություն[3]։

2001-2006 թվականներին բնակվել է Մոսկվայում, ուր աշխատել է «Moulin Rouge» էլիտար ամսագրում` որպես ոճաբան։ Դասընթացներ է ունեցել երաժշտական տարբեր ուսումնական հաստատություններում և ստուդիաներում։

2007 թվականից աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում` որպես երգչուհի և դասավանդել է վոկալ-ոճաբանություն։

1992 թվականին արժանացել է ազգային ֆիլհարմոնիկ գործակալության «Ա-Շոու» ծրագրի «Միսս Սոուլ» կոչման, 2001 թվականին «Այո» մրցանակաբաշխության առաջին` «Տարվա լավագույն երգ» մրցանակին։ 2011 թվականին երաժշտարվեստի ասպարեզում ունեցած ավանդի համար պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով[4]։

Հեղինակ է բազմաթիվ երգերի խոսքերի։ Հանդիսատեսին առավել ծանոթ է «Տիրամոր գովք» երգի առաջին կատարմամբ, երգչուհի Վարդուհի Վարդանյանի կատարած «Հայաստան աշխարհ» և Սիրուշոյի «Անտարբեր աշխարհ» երգի խոսքերով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=1285&name=Սրբուհի_Ստամբոլցյան
  2. ««Նրա ժառանգությունը երգեհոններն են, որ շարունակում են աստվածային լույսեր վառել...». ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ». TheՀայեր Մեդիահարթակ (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
  3. «- Սրբուհի Ստամբոլցյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
  4. ««Երգը, այո՛, պիտի ծնվի, պիտի հոգի ունենա, պիտի հուզի»». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
  5. «Սիրուշոն որոշել էր, որ երգը պիտի լինի գրաբարով, բայց ես չհամաձայնեցի. Սրբուհի Ստամբոլցյան». style.news.am. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.