Սրբոց Թարգմանչաց եկեղեցի (Պյատիգորսկ)
Սրբոց Թարգմանչաց եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Տեղագրություն | Պյատիգորսկ |
Հասցե | Россия, Ставропольский край, Пятигорск, ул. Крайнего, д. 55 |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1885 |
Ճարտարապետական ոճ | Հայկական եկեղեցական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1885 |
Փակված է | 1956 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, Պյատիգորսկ քաղաքում գտնվող կրոնական կառույց (ռուս.՝ Церковь Сурб Таргманчац)։ Պատկանում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աստրախանի թեմին։ Համակարգում էր Պյատիգորսկում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը, գործել է 1885-1920 թվականներին։
Եկեղեցին բյուզանդական ոճով միագմբեթ տաճար էր՝ կառուցված տեղական աղյուսից և մաշուկ քարից, եկեղեցին շրջապատված էր պարիսպով ու ծառերով։ Շենքն ուներ խաչաձև ձև և ուներ խաչաձև գմբեթ։ Արևմուտքում կար ցածր գմբեթով քառանկյուն զանգակատուն, որի մեջ գտնվում էր գլխավոր մուտքը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական տաճար կառուցելու թույլտվությունը մի քանի փորձերից հետո ստացվել է 1869 թվականին։ Եկեղեցու համար հատկացվել է հսկայական տարածք,որը գտնվում է Ցարսկայա փողոցի (այժմ՝ Կիրովի պողոտա) և Բազարնայա փողոցի (այժմ՝ Կրայնեգոյի փողոց) խաչմերուկում։ Այս վայրում կառուցվել է փոքրիկ մատուռ, իսկ խաչմերուկի հակառակ անկյունում կազմակերպվել է ժամանակավոր եկեղեցի[1]։
1885 թվականին մատուռի տեղում լուսավորվել է Հայ առաքելական եկեղեցուն պատկանող Սուրբ Թարգմանչաց եկեղեցին, որը նվիրված էր Սուրբ Թարգմանչաց կաթողիկոս Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոց եպիսկոպոսին[1]։
1891 թվականին ճարտարապետ Է.Բ.Խոջաևը եկեղեցուց հարավ կառուցել է երկհարկանի ծխական տուն։ Այնտեղ էին գտնվում ծխական դպրոցը, Սադովնիկովի և Նագորովի տպարանը և Կովկասի հայոց բարեգործական ընկերության Պյատիգորսկի մասնաճյուղը[1]։
1901 թվականին եկեղեցու մուտքի վրա կառուցվել է զանգակատուն, որի համար գումար է տվել Լազար Սվեշնիկովը (1833-1901 թթ.)[1]։
1917 թվականի դրությամբ եկեղեցու միաբանությունը կազմում էր ավելի քան երկու հազար մարդ։ Եկեղեցու կառուցման պահից մինչև մահը քահանան Տեր-Աբրահամ Շխինյանցն էր (1860-1917), նրան հաջորդեց Տեր-Չուսկանյանցը[1]։
1920 թվականին եկեղեցին փակվել է բոլշևիկների կողմից, իսկ շենքը վերակառուցվել և հանձնվել է Հեղափոխության թանգարանին, իսկ ավելի ուշ՝ մարզասրահին։ Ծխական տանն էր գտնվում մայիսի 1-ի անվան քաղաքային բուժարանը[1]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պյատիգորսկը գրավվել է Նացիստական Գերմանիայի կողմից, և եկեղեցին ժամանակավորապես վերադարձվել է 1942 թվականին օգտագործելու որպես հայկական տաճար[2]
1956 թվականին ավերվել է եկեղեցու շենքը, որի տեղում կառուցվել է «Պրոմստրոյպրոյեկտ» ինստիտուտի շենքը[1]։
Սուրբ Թարգմանչաց եկեղեցին Պյատիգորսկի պատմության մեջ միակ հայկական եկեղեցին էր մինչև 2003 թվականը, երբ օծվեց Պոստ լեռան վրա գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 С. В. Боглачёв Армянская церковь (ул. Крайнего, 55) // Архитектура старого Пятигорска. — Пятигорск: Снег, 2012. — 520 с. — ISBN 9785903129027
- ↑ Л. Ф. Чегутаева Летопись города-курорта Пятигорск. Раздел 8. — Ставрополь: Печатный Двор, 2021. — С. 42. — 128 с. — ISBN 9785604561324