Սրբազան ծաղիկ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սրբազան ծաղիկը անգլ.՝ Allan and the Holy Flower | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի |
Ձև | վեպ |
Հեղինակ | Հենրի Ռայդեր Հագարդ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1915 |
Հրատարակչություն | Ward, Lock & Co. |
Հրատարակվել է | 1915 |
Նախորդ | Child of Storm? |
Հաջորդ | Finished? |
Allan and the Holy Flower |
«Սրբազան ծաղիկը» (անգլ.՝ The Holy Flower), անգլիական վիկտորիական դարաշրջանի ներկայացուցիչ Հենրի Ռայդեր Հագարդի գրչին պատկանող դասական արկածային վեպ Ալան Կվոտերմեյնի մասին ստեղծագործությունների շարքից։ Ստեղծագործության մեջ ներկայացվում է Կվոտերմեյնի վաղ շրջանի արկածները։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալան Կվոտերմեյնը իր համագործակցի՝ Սթիվեն Սոմերսի հետ մեկնում է Աֆրիկայի կենտրոն՝ վայրի ցեղերի՝ պոնգոների երկիր՝ հազվադեպ խոլորձի (օրխիդեա) ետևից, որը պոնգոները համարում էին սրբազան ծաղիկ և երկրպագում նրան։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալան Կվոտերմեյն - սպիտակամորթ որսորդ և ճանապարհորդ, միջահասակ, հիանալի հրաձիգ։ Տեղացիները նրան անվանում էին Կվոտերմեյն Մակումազան, որ բառացի նշանակում է «մարդ, որն արթնանում է կեսգիշերից հետո, այսինքն մարդ, որը երբեք չի քնում,միշտ ագաստ է ու պատրաստ»։
- Սթիվեն Սոմերս- երիտասարդ մարդ, հարուստի որդի։ Հետաքրքրվում է խոլորձներով, որոնց համար մեկնել է վտանգավոր ճամփորդության։
- Եղբայր Ջոն- ամերիկացի բժիշկ, նախկին քարոզիչ։ Փնտրում է ստրկավաճառների կողմից առևանգված կնոջը։ Սևամորթները նրան անվանում էին «Դոգիտ» (Դոկտոր՝ բժիշկ բառի աղավաղված ձևը)։
- Հանս- ծեր հոտենտոտ, Կվոտերմեյնի հին ծանոթներից մեկը, մասնակից է եղել վերջինիս արկածներից շատերին։
- Մավովո- զուլուսական մարտիկ և վհուկ։ Փախել է իր երկրից քաղաքացիական պատերազմում Կեչվայոյի հաղթանակից հետո։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբազան ծաղիկ» հոդվածին։ |
|