Ստեֆան Բրիզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆան Բրիզե
Stéphane Brizé
Ծնվել էհոկտեմբերի 18, 1966 (57 տարեկան)
ԾննդավայրՌեն Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունֆրանսիացի
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
IMDbID 0110300

Ստեֆան Բրիզե, (ֆր.՝ Stéphane Brizé, հոկտեմբերի 18, 1966(1966-10-18)[1], Ռեն, Ֆրանսիա), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆան Բրիզեն ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 18-ին Ռենում[2][3]։ Սովորել է Տեխնոլոգիաների ինստիտուտների համալսարանում, այնուհետև տեղափոխվել է Փարիզ, որտեղ թատրոնում և հեռուստատեսությունում սկսել է իր կարիերան[2][3]։

1993 թվականին նկարահանել է իր առաջին կարճամետրաժ «Ինչ ափսոս» ֆիլմը։ «Թափառիկ աչքը» երկրորդ կարճամետրաժ ֆիլմը մրցանակներ է ստացել ֆրանսիական փառատոններում։ Բրիզեի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Քաղաքների կապույտը», մասնակցել է Կաննի կինոփառատոնին Ռեժիսորների երկշաբաթյակին և Դովիլի կինոփառատոնում արժանացել լավագույն սցենարի համար սահմանված մրցանակի[5]։

Բրիզի 2015 թվականին նկարահանած «Շուկայի օրենքը» ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում[6]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Հանդես է եկել որպես Ծանոթագրություններ
Ռեժիսոր Սցենարիստ Դերասան Դեր
1993 Ինչ ափսոս Այո Այո Այո Կարճամետրաժ
1995 Au petit Marguery Այո L'interne
1995 Ada sait pas dire non Այո Le premier marchand de glaces Կարճամետրաժ
1996 Թափառիկ աչք Այո Այո Կարճամետրաժ
1999 Մեր ուրախ կյանքը Այո Մարկո
1999 Le Premier Pas Այո Կարճամետրաժ
1999 Քաղաքների կապույտը Այո Այո Michel d'Ornano մրցանակ, Դովիլի ամերիկյան կինոփառատոն
Երիտասարդ ժյուրիի Emile Cantillon մրցանակ - Պատվավոր հիշատակում Նամուր ֆրանկոֆոն ֆիլմերի միջազգային փառատոն
2005 Ես սիրված լինելու համար չեմ այստեղ Այո Այո Սան Սեբաստիան միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ մրցանակ
2006 Չափահասների միջև Այո Այո նաև որպես համառեժիսոր
2008 Նոր պրոտոկոլը Այո Գիլբերտ Վասյո
2009 Օրիորդ Շամբոն Այո Այո Լավագույն ադապտացման Սեզար մրցանակ
FIPRESCI մրցանակ, Ստամբուլի 28-րդ միջազգային կինոփառատոն
Առաջադրվել է-Ազատ ոգի մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար
2012 Գարնան մի քանի ժամ Այո Այո Առաջադրվել է - լավագույն ռեժիսոր, Սեզար մրցանակ
Առաջադրվել է-լավագույն սցենարիստ, Սեզար մրցանակ
2015 Շուկայի օրենքը Այո Այո որպես համապրոդյուսեր
Էկումենիկ ժյուրիի հատուկ հիշատակություն մրցանակ, Կաննի կինոփառատոն, 2015
Առաջադրվել է Կաննի կինոփառատոնի Ոսկե փետուր, 2015
2016 Մեկ կյանք Այո Այո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 AlloCine
  3. 3,0 3,1 3,2 Canal +
  4. The New York Times webpage
  5. «Ստեֆան Բրիզեի մասին «Ոսկե ծիրանի» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. «2015 Official Selection». Cannes. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Բրիզե» հոդվածին։