Ստեփան Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1951 (73 տարեկան) Դավթաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Պարգևներ |
Ստեփան Գրիգորի Պետրոսյան (հուլիսի 17, 1951, Դավթաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկոս։ Ֆիզիկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (2005), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։
- 1973-1976 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի ԽՍՀՄ ԳԱԱ Իոֆֆեի անվան Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ կիսահաղորդիչների ֆիզիկա մասնագիտությամբ։
- 1977-1984 թվականներին Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոնի կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող։
- 1984-1991 թվականներին` Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոնի դոցենտ։
- 1991-2004 թվականներին` Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր։
- 2003-2008 թվականներին «Կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկա» հանրապետական նպատակային ծրագրի տեսական խմբի ղեկավար։
- 1998 թվականից տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (Տրիեստ, Իտալիա) անդամ է։
- 2004-2008 թվականներին Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետի դեկան, պինդ մարմնային էլեկտրոնիկայի նյութերի և բաղադրիչների ամբիոնի պրոֆեսոր։
- 2008 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ[1]։
- 2011 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
- 2011 թվականի օգոստոսի 19-ից ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականն է։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդչային անհամասեռ պինդ լուծույթների էլեկտրական, օպտիկական և ֆոտոէլեկրական հատկություններին, ցածր չափայնությամբ քվանտային նանոկառուցվածքներում հպումային ու անհավասարակշիռ երևույթների տեսությանը, զանազան տիպերի նանոէլեկտրոնային սարքերի ֆիզիկական հիմունքներին։ Համահեղինակ է «Պինդ մարմնի էլեկտրոնիկայի խնդրագրքի»։ Երեք ուսումնամեթոդական ձեռնարկների, մեկ մենագրության և շուրջ 80 գիտական հոդվածների հեղինակ է, որոնց գերակշիռ մասը հրատարակված է արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում։ Մասնակցել և զեկույցներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային գիտական համաժողովներում[3]։
Միջազգային կապեր և այցելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984-1985 թվականներին ԱՄՆ, Լուիզիանայի պետական համալսարան, Ռիվերսայդի կալիֆորնիական համալսարան, գիտական երկարատև գործուղում
- 1989-1990 թվականներին Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգի ԽՍՀՄ ԳԱԱ Իոֆֆեյի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, դոկտորանտ
1988, 1992, 1994, 1997 թվականներին Իտալիա, Տրիեստի տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն, մեկից մինչև երեք ամսյա մասնակցություն գիտական դպրոցի աշխատանքներին որպես առաջատար հետազոտող
- 1997-2004 թվականներին Իտալիա, Տրիեստի տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն որպես այդ Կենտրոնի ընտրված անդամ, մասնակցություն գիտական համաժողովներին, դասախոսություններ, գիտական աշխատանք
- 2001 թվականին Իտալիա, Պավիայի պետական համալսարան, վեցամսյա գիտական աշխատանք
- 2003 թվականին Ֆրանսիա, Ստրասբուրգի PHASE-CNRS լաբորատորիա, մեկամսյա գիտական համատեղ աշխատանք
- 2002, 2005 թվականներին Գերմանիա, Բոխումի համալսարան, մեկամսյա և երեքամսյա գիտական աշխատանք և դասախոսություններ կիսահաղորդչային նանո-էլեկտրոնիկայից
- 2007 թվականին Կանադա, Տորոնտոյի համալսարան, մեկամսյա գիտական աշխատանք
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԵՊՀ խորհրդի անդամ (1999-2003)
- ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի խորհրդի անդամ (1991-2005)
- ՌՀ(Ս) հ Գիտական խորհրդի անդամ (2005-2009)
- ԵՊՀ 049 - Մասնագիտացված խորհրդի անդամ (1998-2009)
- ՀՀ ԳԱԱ ՝ թղթակից անդամ (2010)[4]
- Գիտությունների և արվեստի Եվրո-Միջերկրյածովյան ակադեմիայի անդամ (Հունաստան)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2013)[5]
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2011)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքները, Ե., 2005 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ ԳԱԱ թղթակից անդամներ, Ստեփան Պետրոսյան
- ↑ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
|