Ստեփան Չալաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Չալաբյան
Ծնվել է1896
Մահացել է1921
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Չալաբյան Ստեփան Հովհաննեսի (1896 Աստրախան-1921, Դարալագյազ), Անդրկովկասի հեղափոխական շարժումների մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

Ավարտել է Աստրախանի Սոբոլևյան ռեալական, ապա՝ Ալեքսեևյան ռազմական, ուսումնարանները, սովորել՝ Լազարյան ճեմարանում։ 1916 թվականին զորակոչվել է բանակ, 1917 թվականին ծառայել է Աստրախանում, բոլշևիկյան ագիտացիա տարել գնդի զորամասերում, մասնակցել զինվորական հուզումներին, ընտրվել զինվոր, քաղաքացիական կոմիտեի անդամ։ 1917 թվականի ամռանը ձերբակալվել է և ուղարկվել ռումին, ռազմաճակատ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ընտրվել է Կովկասյան 2-րդ կորպուսի կորպուսային կոմիտեի անդամ, դարձել նրա նախագահը։ 1918 թվականի մարտին վերադարձել է Աստրախան, նշանակվել ֆինանսական, կոմիտեի կոլեգիայի անդամ, ընտրվել կուսակցության Աստրախանի կոմիտեի քարտուղար։ 1918 թվական հոկտեմբերին գործուղվել է Սարատով և 12-րդ բանակի կազմում մասնակցել դենիկինյան զորքերի դեմ կռիվներին։ Աստրախանի պաշտպանության օրերին եղել է քաղաքի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ Կիրովի անձնական քարտուղարը և 11-րդ բանակի քաղ շտաբի հրահանգիչ։ 1919 թվականի սեպտեմբերից Չալաբյան 11-րդ բանակի 7-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի քաղաքական կոմիսար էր, ապա՝ 28-րդ գնդի կոմիսարը։ 1919 թվականի վերջին ուղարկվել է Ադրբեջան։ 1921 թվականին մասնակցել է Հայաստանի քաղաքացիական կռիվներին և զոհվել։ Աստրախանի փողոցներից մեկը կոչվում է Չալաբյանի անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 660 CC-BY-SA-icon-80x15.png