Ստեփան Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Շահինյան
Ծնվել էմարտի 7, 1953(1953-03-07) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան

Ստեփան Շահինյան (մարտի 7, 1953(1953-03-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-1976 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում։ 1975-1980 թվականներին աշխատել է Երևանի Մնջախաղի պետական, 2006-2011 թվականներին՝ «Մետրո» թատրոններում։

1980 թվականից աշխատում է Հենրիկ Մալյանի անվան, 2013 թվականից՝ Էդգար Էլբակյանի անվան Խամաճիկների պետական թատրոնում[1][2]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Շահինյանը խաղացել է Հովհաննես Թումանյանի հեքիաթներում, Բոկաչչոյի «Դեկամերոն», Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ, և երեքն էլ մի աղջիկ» և այլ ներկայացումներում։ Հյուրախաղերով եղել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռումինիայում և այլուր, մասնակցել տարբեր փառատոների։ 2001-2011 թթ. աշխատել է ՀՀ Ոստիկանության մշակույթի տանը, կազմակերպել է համերգներ, միջոցառումներ, ներկայացումներ, ամանորյա հանդեսներ։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վերադարձ»
  • «Կյանքի գինը»
  • «Ընտրյալները»
  • «Անծանոթը»
  • «Դժվար ապրուստ»
  • «Հարազատ թշնամի»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]