Ստեփան Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ստեփան Մանուկյան
Ստեփան Մանուկյան.jpg
Ծնվել է ապրիլի 21, 1901({{padleft:1901|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:21|2|0}})
Մահացել է հուլիսի 20, 1930({{padleft:1930|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:20|2|0}}) (29 տարեկանում)
Մահվան վայր Դիլիջան, ՀԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտացում ռեժիսոր

Ստեփան Եսայու Մանուկյան (1901, ապրիլի 21, Լոռի - 1930, հուլիսի 20, Դիլիջան), հայ կինոռեժիսոր, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Մանուկյանը ծնվել է Լոռիում։ 1921 թվականին Երևանում հիմնադրել է առաջին պատանի կոմունարների ջոկատները, որոնց շնորհիվ բազմաթիվ որբ ու անտուն պատանիներ են հավաքագրվել մանկատներից, փողոցներից և այլ վայրերից, կրթվել ու դաստիարակվել են, ստացել մասնագիտություն։ Ակտիվ աշխատանք է տարել նրանց տարածման ուղղությամբ նախ Հայաստանում, ապա՝ ողջ Անդրկովկասում։ 1923 թվականին ընտրվել է Հայաստանի պատկոմական կազմակերպության կենտրոնական շտաբի պետ։ Նույն թվականին կուսակցության Անդրերկրկոմը նրան փոխադրել է Թիֆլիս` կազմակերպելու և ղեկավարելու անդրկովկասյան կոմունիստական պատանեկան շարժումը։ Հետագայում ընտրվել է Անդրկովկասյան պատանեկան կոմունիստական Լենինի անվան կազմակերպությունների բյուրոյի նախագահ[1]։

Մահացել է Դիլիջանում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո[2]: Շիրիմը գտնվում է Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում[3]:

Ստեփան Մանուկյանի գերեզմանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականից եղել է ֆիզկուլտուրայի Գերագույն խորհրդի պատասխանատու քարտուղարը։ Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել աշխատանքային դպրոցների մայրենի լեզվի նոր դասագրքեր կազմելու գործին։ Եղել է պրոլետարական «Նոյեմբեր» գրական խմբերի կազմակերպիչներից մեկը, որոնք հետագայում՝ 1925 թվականին միացվել են Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիային։

Ծավալել է նաև գրական-գեղարվեստական գործունեություն։ Գրել է մանկապատանեկան թատերախաղեր, որոնք տպագրվել են «Պատկոմ», «Պիոներ» ամսագրերում, «Ավանգարդ» թերթում.

  • «Ով աշխատի՝ նա կուտի»
  • «Համր Մաթին»

Եղել է Հայկինոյի կինոբեմադրիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]