Ստեփան Մամուլով
Ստեփան Մամուլով | |
---|---|
Ծնվել է | 1902 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1976 |
Մասնագիտություն | ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ |
Ստեփան Սողոմոնի Մամուլով (Մամուլյան) (1902, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 26, 1976), ազգությամբ հայ Խորհրդային Միության պետանվտանգության 3-րդ կարգի կոմիսար (1943): Մտերիմ է եղել Լավրենտի Բերիայի հետ[1]։ Նախքան ձերբակալությունը՝ գեներալ-լեյտենանտ (1945)[2]: Վրացական ԽՍՀ քրեական հետախուզության վարչության վաստակավոր գործիչ։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1-3-րդ գումարման պատգամավոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեփան Մամուլովը ծնվել է 1902 թվականին, Թիֆլիսում։ Մամուլանի հայրը Թիֆլիսում եղել է արդուզարդի կրպակի սեփականատեր։ Ավարտել է Թիֆլիսի 4-րդ արական գիմնազիայի 5 դասարանը, Համամիութենական պլանային ակադեմիան։ Ծառայել է Վրացական 1-ին հրաձգային դիվիզիայում։ Կուսակցական աշխատանք է կատարել Աբխազիայում, Վրաստանի Կ(բ)Կ կենտկոմում, Ղազախստանում, Ուկրաինայում, եղել է Կ(բ)Կ Թիֆլիսի քաղկոմի քարտուղար, Վրաստանի Կ(բ)Կ կենտկոմի գյուղատնտեսության արհմիութենական ու կոմերիտական մարմինների բաժնի վարիչ։ 1939-1946 թվականներին եղել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ-Ներքին գործերի նախարարության քարտուղարության պետ։ 1946-1953 թվականներին եղել է ԽՍՀՄ ՆԳ նախարարի տեղակալ, 1937-1953 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր[3]։
1953 թվականին ձերբակալվել է և ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո ընտանիքի հետ ապրել և աշխատել է Սուխումում[3]։
Մահացել է 1976 թվականին, Սուխումում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վրացական ԽՍՀ քրեական հետախուզության վարչության վաստակավոր գործիչ (19.12.1942)[2]
- ԽՍՀՄ կարմիր դրոշի շքանշան (№ 24444 - 26.04.1940, № 4217 - 27.09.1943)
- Կարմիր աստղի շքանշան (№ 3016304 - 08.03.1944, № 364606 - 1951)
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (№ 126297 - 24.02.1945)
- Լենինի շքանշան (08.02.1949, 19.09.1952)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Постановление Президиума ЦК КПСС от 1 июля 1954 г. о проекте обвинительного заключения на П. А. Шария, С. С. Мамулова, Б. А. Людвигова, Г. А. Ордынцева, и Ф. В. Муханова | Про …»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին։ Վերցված է 2013-03-14
- ↑ 2,0 2,1 Лишён всех наград в соответствии с приговором суда
- ↑ 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 28։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мамулов С. С. // Петров Н. В., Скоркин К. В. Кто руководил НКВД, 1934-1941 : справочник / Под ред. Н. Г. Охотина и А. Б. Рогинского. - М.: Звенья, 1999. - 502 с. - 3000 экз. - ISBN 5-7870-0032-3.
- 1902 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 26 մահեր
- 1976 մահեր
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ ռազմական գործիչներ