Ստեփան Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Ավագյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1956(1956-11-16)
ԾննդավայրԴեմյանով, Գալիչի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 1, 2014(2014-02-01) (57 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ՄասնագիտությունԲժիշկ, Վայոց ձորի մարզի Շախմատային ֆեդերացիայի նախկին նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Ստեփան Հայրապետի Ավագյան (նոյեմբերի 16, 1956(1956-11-16), Դեմյանով, Գալիչի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 1, 2014(2014-02-01), Երևան, Հայաստան), հայ բժիշկ, Վայոց ձորի մարզի Շախմատային ֆեդերացիայի նախկին նախագահ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Ավագյանը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 16-ին, Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզի Դեմյանովո գյուղում։ Երկու տարի անց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան[2]։

1962-1972 թվականներին Ստեփան Ավագյանը ուսանել է Վայքի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։ 1973-1981 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1981 թվականից աշխատել է Ջերմուկի քաղաքային հիվանդանոցում, նախ՝ որպես թերապևտ, այնուհետև՝ բուժական գծով գլխավոր բժշկի տեղակալ։ Այդ տարիներին ամռան ամիսներին Ստեփան Ավագյանը եղել է Ղազախստան մեկնած հայկական շինջոկատների գլխավոր բժիշկը։

1991 թվականին Ստեփան Ավագյանը նշանակվել է առողջապահության նախարարության 4-րդ գլխավոր վարչության «Ջերմուկ» առողջարանի գլխավոր բժիշկ և տնօրեն։ 2003 թվականին նա դարձել է առողջարանի սեփականատերը և նույն թվականին նրա նախաձեռնությամբ առողջարանը վերանվանվել է «Ջերմուկ աշխարհ»։ 2004 թվականից մինչև իր մահը եղել է Վայոց ձորի մարզի Շախմատային ֆեդերացիայի նախագահը։

Ստեփան Ավագյանն ամուսնացել է 1982 թվականին։ Ունի երկու որդի և չորս թոռ։

Ստեփան Ավագյանը մահացել է 2014 թվականի փետրվարի 1-ին։ Նրա անունն է կրում Ստեփան Ավագյանի անվան շախմատի միջազգային և պատանեկան մրցաշարերը, որոնք անցկացվում են 2014 թվականից, Ջերմուկ քաղաքում[3][4]։ Ստեփան Ավագյանի անունն է կրում նաև Վայք քաղաքի հիմնական դպրոցի քիմիայի կաբինետը։

Գրականագետ Լյուդվիգ Կարապետյանի և բանաստեղծ Վարդգես Խանոյանի հեղինակությամբ 2016 թվականին լույս է տեսել «Լուսավոր հետագիծ» գիրքը։

«Ջերմուկ աշխարհը», Երևանի շախմատի տնից հետո մեզ համար շախմատի երկրորդ տուն է դարձել։ Եվ «մեղավորը» մեր թանկագին բարեկամ, շախմատի մեծ նվիրյալ Ստեփան Ավագյանն էր, ով տարիներ առաջ առողջարանի դռները լայնորեն բացեց հայ և օտարազգի շախմատիստների առջև, և հիմա առանց այս լուսավոր ու հյուրընկալ տան, շախմատային որևէ մեծ մրցում չենք պատկերացնում։ Ավանդույթները շարունակվում են. իրենից հետո էլ «Ջերմուկ աշխարհը» մեր տունն է մնացել, և ահա իբրև անսահման երախտագիտության արտահայտություն իր անձի և նվիրումի հանդեպ, այստեղ կշարունակենք անցկացնել շախմատային ամենաբարձր մակարդակի մրցաշարերը, այդ թվում Ստեփան Ավագյանի անվան շախմատի մանկապատանեկան միջազգային հուշամրցաշարը։
- Սմբատ Լպուտյան, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ

Պարգևներ և շնորհակալագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ
  • Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հոբելյանական ոսկե և արծաթե մեդալներ
  • «Համալսարանին անգնահատելի աջակցություն ցուցաբերելու կրթության, գիտության, բժշկության բնագավառներում անբասիր գործունեություն իրականացնելու համար»
  • Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարների շնորհակալագրեր
  • էկոնոմիկայի նախարարության «Արմտուրիզմ» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակ՝ պրոֆեսիոնալ բուժանձնակազմի և երկարամյա վաստակի համար
  • Երկրապահ կամավորականների միության պատվոգիր
  • ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության «Հայրենիք և հավատ» մեդալ
  • «Բիզնեսի որակի պահպանման համար» միջազգային մրցանակ (տրվել է «Զերմուկ աշխարհ» առողջարանին)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խաղատախտակների առջև Վայոց ձորի մարզի երեխաներն են
  2. «Ստեփան Ավագյան, Լուսավոր հետագիծ», Լյուդվիգ Կարապետյան, Վարդգես Խանոյան. Երևան: «Լուսակն»,. 2016. էջ 6.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ ՍՏԵՓԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ
  4. Մրցաշարի պաշտոնական կայք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]