Վարդգես Խանոյան
Վարդգես Խանոյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1949 (74 տարեկան) |
Ծննդավայր | Շատին, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Վարդգես Խանոյան Վիքիդարանում |
Վարդգես Կոստանի Խանոյան (դեկտեմբերի 5, 1949, Շատին, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ (2013)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդգես Խանոյանը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 5-ին, Եղեգնաձորի շրջանի Շատին գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1970 թվականից բնակվում է Ջերմուկ քաղաքում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի բարձրագույն դպրոցը[2]։ Աշխատել է մշակութային տարբեր ոլորտներում, եղել առողջարանի գրադարանավար[3]։ Բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Հրատարակել է բանաստեղծությունների հետևյալ ժողովածուները՝ «Արևի ձայն», 1984 (գրական ալմանախ), «Հրաշալի քաղաքացին», 1989, «Քաջերը մահ չունեն», 1995, «Թախծի ծառ», 2012, «Արևի ճանապարհով», 2014: Բանաստեղծություններում անդրադառնում է հայրենի բնաշխարհին, մարդկային հույզերին ու ապրումներին։ Արցախյան պատերազմում զոհված ջերմուկցիներին է նվիրված «Քաջերը մահ չունեն» գրքույկը՝ լուսանկարներով ու համառոտ կենսագրականով։ 2016 թվականին Խանոյանի և գրող, հրապարակախոս Լյուդվիգ Կարապետյանի համահեղինակությամբ լույս է տեսել «Լուսավոր հետագիծ» գիրքը՝ նվիրված «Ջերմուկ աշխարհ» առողջարանի ղեկավար բժիշկ Ստեփան Ավագյանին։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի գրողների միության անդամ
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թախիծի ծառ, Երևան, 2012[4]։
- Քաջերը մահ չունեն, Երևան, 2013։
- Սիրտս գարուն է։ [Բանաստեղծություններ, առակներ, զրույցներ], 2009[5]։
- Հրաշալի քաղաքացին, Երևան, 1985։
- Արևի ձայն, Երևան, 1983։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Վարդգես Խանոյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
- ↑ «Вардгес Ханоян». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
- ↑ Վարդգես Խանոյան
- ↑ Թախծի ծառ
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.