Ստեփանոս Ազարյան
Ստեփանոս Ազարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1826 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մայիսի 1, 1899 (72 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
Մասնագիտություն | տիտղոսավոր եպիսկոպոս |
Զբաղեցրած պաշտոններ | կաթոլիկ եպիսկոպոս և titular archbishop of Nicosia? |
Ստեփանոս Ազարյան (Ստեփանոս Պետրոս Ժ. Ազարեան, դեկտեմբերի 31, 1826, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 1, 1899, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), Կիլիկիայի պատրիարք, Հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեփանոս Ազարյանը ծնվել է 1826 թվականին Կոստանդնուպոլսում։ 1877 թվականի սեպտեմբերի 23-ին ձեռնադրվել է Նիկոսիայի (Կիպրոս) եպիսկոպոս։ 1881 թվականի օգոստոսի 4-ին ընտրվել է պատրիարք, որը Սուրբ Աթոռի կողմից հաստատվել է 1887 թվականի օգոստոսի 4-ին։ Նրա պատրիարքության ժամանակ տեղի է ունեցել հայ կաթոլիկ եկեղեցու երկրորդ սինոդը (1890 թ.): Վատիկանի I ժողովի կապակցությամբ գրել է " Ecclesiae Armenae traditio de romani pontificis primato" (Հռոմ, 1870)[3]։
Եղբոր՝ Արիստակես Ազարյանի հետ կազմել է բազմալեզվյան ընդարձակ բառարան՝ «Նոր բառգիրք յունարէն, իտալերէն, հայերէն, տաճկերէն» (1848)[4]։
Նախորդող Անտոն Պետրոս Թ. Հասունեան |
Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ստեփանոս Ազարյան 1881 - 1899 |
Հաջորդող Պօղոս Պետրոս ԺԱ Էմմանուէլեան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ «Koha online catalog › Authority search result»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2017-12-19
- ↑ «Ecclesiae Armenae traditio de Romani pontificis primatu iurisdictionis et inerrabili magisterio /»։ www.worldcat.org։ Վերցված է 2017-12-19
- ↑ Azarian Aristakēs, Azarian Stepʻanos (1848)։ Nor baṛgirkʻ hunarēn, italerēn, hayerēn, tachkerēn։ I Vienna: I Vans Pashtpan S. Astuatsatsni