Ստեփանոս Աբկարյան
Jump to navigation
Jump to search
Ստեփանոս Աբկարյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1][2] |
Մահացել է | անհայտ[1][2] |
Մասնագիտություն | մանկավարժ և բնագետ |
Ստեփանոս Աբկարյան (Անկյուրացի, ծն. և մահ. թթ. անհտ.), XVIII դարի հայ մանկավարժ-բնագետ։ Միակ հայտնի աշխատությունը՝ «Գիրք որ կոչի սկզբունք բնական գիտութեանց» (1796), դասագիրք է՝ գրված մանուկների համար։ Գրքում հարց ու պատասխանի ձևով տեղեկություններ են տրվում Երկրին վերաբերող գիտությունների, հատկապես՝ աշխարհագրության մասին, ընդհանուր գծերով բնութագրվում են Արեգակնային համակարգության մեջ Երկրի դիրքն ու կառուցվածքը, ինչպես և մթնոլորտային երևույթներն ու օրգանական աշխարհը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 31.
- ↑ 2,0 2,1 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1. — էջ 15.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 31)։ ![]() |