Կարեն Ստեփանյան (գրականագետ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1952 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 15, 2018 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրական քննադատ, գրականագետ, խմբագիր և գրականագետ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ |
Պարգևներ |
Կարեն Աշոտի Ստեփանյան (փետրվարի 20, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 15, 2018, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս գրականագետ, քննադատ, խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, Դոստոևսկու ռուսական միության փոխնախագահ, «Զնամյա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, քննադատության բաժնի ղեկավար, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Ստեփանյանը ծնվել է 1952 թվականի փետրվարի 20-ին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, դիպլոմային աշխատանքը նվիրված էր Ֆ. Դոստոևսկու «Երկվորյակը» պատմվածքին[1]։ Կ. Ստեփանյանը նույն թվականին դարձել է ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտ։ 1978 թվականից աշխատել է «Լիտերատուրնայա գազետա» պարբերականում։
1982 թվականից եղել է Լրագրողների միության, իսկ 1993 թվականից՝ Ռուս գրողների միության անդամ։
1988 թվականից աշխատել է «Զնամյա» ամսագրում, 2014 թվականից՝ ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում։
Եղել է Դոստոևսկու ռուսական միության փոխնախագահ (1996-2018), ՌԳԱ ՀԳԻ «Դոստոևսկին և համաշխարհային մշակույթը։ Բանասիրական ամսագիր» պարբերականի գլխավոր խմբագիր։
2007 թվականին պաշտպանել է ««Ռեալիզմն ամենաբարձր իմաստով» որպես Ֆ. Մ. Դոստոևսկու ստեղծագործության մեթոդ» թեմայով դոկտորական ատենախոսությունը։
Հրատարակել է ավելի քան 150 աշխատություններ գրքերում, ժողովածուներում և պարբերականներում։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Степанян К. А. Достоевский и язычество (Какие пророчества Достоевского мы не услышали и почему?). — М. ; Смоленск, 1992.
- Степанян К. А. «Сознать и сказать»: «Реализм в высшем смысле» как творческий метод Ф. М. Достоевского. — М.: Раритет, 2005.
- Степанян К. А. Явление и диалог в романах Ф. М. Достоевского. — СПб.: Крига, 2010. — 400 с.
- Степанян К. А. Достоевский и Сервантес. Диалог в большом времени. — М.: Языки славянской культуры, 2013. — 368 с.
- Степанян К. А. Путеводитель по роману Ф. М. Достоевского «Преступление и наказание» : Учебное пособие. — М.: Издательство Московского университета, 2014. — 208 с.
- Степанян К. А. Шекспир, Бахтин и Достоевский: герои и авторы в большом времени. — М.: Языки славянской культуры, 2016. — 296 с.
- Степанян К. А. Путеводитель по роману Ф. М. Достоевского «Братья Карамазовы» : Учебное пособие. — М.: Издательство Московского университета, 2018. — 178 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 15 մահեր
- 2018 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Ռուս գրականագետներ
- Ռուս գրաքննադատներ
- Ռուս խմբագիրներ