Ստերիլացում (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ստերիլացումից)

Ստերիլացում, ստերիլիզացիա (լատին․՝ sterilis — անպտուղ), եզր որ կարող է վերաբերել՝

  1. Տարբեր նյութերի, առարկաների, սննդամթերքների վրա գտնվող միկրոօրգանիզմների լրիվ ոչնչացումը։ Ստերիլացման առավել կիրառվող մեթոդներից է բարձր ջերմաստիճանի ազդեցությունը, հեղուկների համար՝ ֆիլտրումը։ Բակտերիաների, խմորասնկերի, սնկիկների մեծամասնության վեգետատիվ բջիջները ոչնչանում են 50°—70°Շ-ում՝ 30 րոպեում, իսկ որոշ բակտերիաների սպորներ դիմանում են երկարատև եռացնելուն։ Դրանով է բացատրվում Ս-ման համար առավել բարձր ջերմաստիճանի կիրառումը։ Ստերիլացման պարզագույն մեթոդը մետաղյա և ապակյա իրերի շիկացումն է բոցի վրա։ Շպրիցները, ասեղները, ունելիները և այլ գործիքներ ստերիլացնում են հատուկ մետաղյա ստերիլիզատորներում, եռացնելով։ Ստերիլացում չոր տաք օդով կատարվում է չորացնող պահարաններում (Պաստյորի վառարան), 160—165°Շ-ում, 2 ժամում։ Կիրառվում է լաբորատորիաների ամանեղենը, մետաղյա առարկաները, փոշենման նյութերը ստերիլացնելու նպատակով։ Վիրաբուժական գործիքները, վիրակապերը և թելերը, սննդարդյունաբերության մեջ տարբեր պահածոներ ստերիլացնում են 1 մթն․ ճնշման տակ՝ 2 քամում։ Բարձր ջերմաստիճանին չդիմացող պինդ առարկաները (պլաստմասսաներ, էլեկտրոնային սարքեր են մշակում են գազերով, սպիրտով, սուլեմայի լուծույթով և քիմ․ այլ նյութերով։ Վերոհիշյալ դեպքերում կիրառվում է նաև ճառագայթային Ստերիլացում (սովորաբար օգտագործում են 3—10 t/չե ռադ իոնացնող ճառագայթներ)։ Կատարվում է նաև «սառը» ստերիլացում, երբ հեղուկները ֆիլտրում են մանր ծակոտկեն բակտերային ֆիչտրերով։ Վիրահատման սրահներում, անտիբիոտիկների փաթեթավորման արտադրամասերում օդում պարունակվող միկրոօրգանիզմների քանակությունը պակասեցնելու նպատակով օգտագործում են բակտերիասպան ուլտրամանուշակագույն ճառագայթներ։ Ստերիլացում լայնորեն կիրառվում է մանրէաբանական և այլ գիտական հետազոտությունների, բժշկության և սննդարդյունաբերության մեջ։ Ստերիլացնում են նաե տիեզերանավերը՝ մյուս մոլորակները երկրի միկրոօրգանիզմներով չվարակելու նպատակով։ Տես նաև Հականեխություն, Ջրի վարակազերծում, Պաստերացում։
  2. Ստերիլացում սեռական, կենդանուն կամ մարդուն սերւսնդ ունենալու ունակությունից զրկելը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 123