Ստեպան Ակիմովի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեպան Ակիմովի եկամտաբեր տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Ulyanovskaya street in Rostov-on-Don?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Տան պատին փակցված հուշատախտակը

Ստեպան Ակիմովի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Степана Акимова), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է հետևյալ հասցեում` Ուլյանովի փողոց, տուն 14[1]։ Շենքի ճակատին փակցված է տախտակ տան սեփականատիրոջ` Ստեպան Ակիմովի մասին տեղեկություններով։ Քաղաքի բնակիչների շրջանում տարածված էր այն լուրը, թե, իբր, այս տունը կապված էր Պարամոնովների ընտանիքի հետ, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել ոչ մի պաշտոնական աղբյուրում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեպան Ակիմովը սերում էր քաղքենիական ընտանիքից։ Նա ծնվել է 1854 թվականին։ Նրա ազգականներին պատկանել է Կանկրինսկայա փողոցի և Սոբորնի նրբանցքի անկյունում գտնված կալվածքը։ Այն բաժանված է եղել երկու մասի. ըստ օրենքի` դրա մի մասը պատկանել է Լյուբով, Եկատերինա և Իվան Ակիմովներին, իսկ մյուս մասը պատկանել է Ստեպան Ակիմովին, որն այն ժամանակ արդեն ամուսնացած էր Մարիա անունով կնոջ հետ և ուներ Աննա անունով դուստր։ Տունը բերում էր 80 ռուբլի տարեկան եկամուտ։ 1899 թվականին Ստեպան Ակիմովը նկուղով երկհարկանի տուն կառուցելու թույլտվություն է ստացվել։ Այն ժամանակ տնատիրությունը գտնվել է Կանկրինսկայա փողոց, 26 հասցեում։ Տունը տարեկան բերում էր 390 ռուբլի եկամուտ։ 1911 թվականին տունը դարձել է Ակիմովի դստեր` Աննա Ստեպանովնա Ակիմովայի սեփականությունը։ 1920 թվականին տունը մասամբ քանդվել է` նրա վրա ընկած արկի պայթյունից։ Պայթյունի ալիքից կոտրվել են ապակիները, քանդվել է տանիքը, պատերի վրա ճեղքեր են առաջացել։ Դրա պատճառով շենքը շարունակել է փլուզվել։ 1922 թվականի մարտին Վորոնեժի նահանգի բնակիչ Նիկոլայ Կորոլկովը համաձայնել է գնել անշարժ գույքը, որը գնահատվել էր 300 միլիոն ռուբլի։ Տունն ամբողջովին վերականգնել նա չի կարողացել։ Պետականացնելուց հետո նախկին սեփականատերը ձգտում էր շենքը կրկին դարձնել իր սեփականությունը, բայց փաստ, որ դա նրան հաջողվել է, չկա[2]։ Շենքը վերականգնողական աշխատանքների կարիք ունի[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան զարդատախտակներին փորագրված են «ՍԱ» միացագրերը, որոնք սեփականատիրոջ անվան սկզբնատառերն են։ Նրանց տակ Աֆրոդիտեի փոքրիկ պատկերներն են։ Յուրաքանչյուր գլխի հետևում շենքի ճակատային մասում պատկերված են ծովախեցիներ. հենց դրանց շնորհիվ էլ հնարավոր է եղել պարզել, թե շենքի ճակատին դիցաբանական որ կերպարն է պատկերված[2]։ Շենքը դասվում է նախահեղափոխական շրջանի ճարտարապետության հուշարձանների շարքին[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Перечень объектов культурного наследия регионального значения г.
  2. 2,0 2,1 2,2 «Дом с Афродитами и легендой о Парамоновых». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  3. 3,0 3,1 «Старинные здания Ростова-на-Дону нуждаются в реставрации». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.