Ստարոչերկասկայայի պատմաճարտարապետական թանգարան-արգելոց
Ստարոչերկասկայայի պատմաճարտարապետական թանգարան-արգելոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ռոստովի մարզ |
Վայր | Ստարոչերկասկայա |
Հասցե | 346701, Ростовская область, Аксайский р-н, станица Старочеркасская, ул. Почтовая, 6.346701 |
Հիմնադրվել է | դեկտեմբերի 30, 1970 |
![]() | |
![]() |
Ստարոչերկասկայայի պատմաճարտարապետական թանգարան-արգելոց (ռուս.՝ Старочеркасский историко-архитектурный музей-заповедник), թանգարան-արգելոց ՌԴ Ռոստովի մարզի Ստարոչերկասկայա ստանիցայում։ Հասցեն` 346701, Ռոստովի մարզ, Ակսայի շրջան, Ստարոչերկասկայա ստանիցա, Պոչտովայա փողոց, 6։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը ստեղծվել է ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1970 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ` գրող Միխայիլ Շոլոխովի նախաձեռնությամբ[1][2]։ Թանգարանը հիմնված է Դոնի կազակների նախկին մայրաքաղաք Չերկասկի XVII-XIX դարերի հուշարձանների համալիրի վրա[3]։ Ատամաններ Եֆրեմովների նախկին կալվածքում պահպանվել են. Ատամանի պալատը, քարե երկհարկանի մասնաշենքը, Եֆրեմովների` Աստվածամոր Դոնի սրբապատկերի տնային եկեղեցին, Ստեպան Եֆրեմովի տունը, որը կառուցվել է 1770-ական թվականներին[4][5]։
Թանգարանում մշտապես գործում են հետևյալ ցուցադրությունները. «Վայրի դաշտից մինչև Հին Չերկասկ» հիմնական պատմական ցուցադրությունը, «Եֆրեմովների կազակական տոհմը», «Ինչպես էր մեզ մոտ` Խաղաղ Դոնում», «Կազակական խոհանոցի ավանդույթները», «Ստարոչերկասկայա ստանիցայի հիշարժան վայրերը», «Մայդանը և Հարության տաճարը», «Նեկրասովցի կազակները», «Կազակի հոգևոր աշխարհը»։ Թանգարանը մասնակցում է նաև «Թանգարանային գիշեր» ամենամյա ակցիային[6]։
Թանգարանի ցուցանմուշային-ցուցահանդեսային տարածքը 1563,8 մ² է, ցուցապահեստարանների տարածքը` 629,1 մ²։ Պահվող ցուցանմուշների քանակը` 67009։
Թանգարանի գրադարանում պահվում են գրքային հուշարձաններին վերաբերող 3 թեմատիկ հավաքածուներ. Ե. Պարամոնովի «Դոնի խոսվածք» գրահրատարակչության գրքերը, կիրիլյան գրատպության գրքերը և գավառագիտական հավաքածուն[7][8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 333.
- ↑ Постановление Совета министров РСФСР от 30 декабря 1970 года
- ↑ «Старочеркасский историко-архитектурный музей-заповедник»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-27-ին։ Վերցված է 2017-02-19
- ↑ Старочеркасскому музею — 45!
- ↑ Старочеркасский историко-архитектурный музей-заповедник
- ↑ Ночь музеев в Старочеркасском историко-архитектурном музее-заповеднике(չաշխատող հղում)
- ↑ Старочеркасский историко-архитектурный музей-заповедник
- ↑ «Коллекция Старочеркасского историко-архитектурного музея-заповедника»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-26-ին։ Վերցված է 2017-02-19
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թանգարան-արգելոցը museum.ru կայքում
- Թանգարան-արգելոցը Archived 2016-12-21 at the Wayback Machine. Ռոստովի մարզի մշակույթի նախարարության կայքում
- Թանգարան-արգելոցը Վիքիքարտեզում