Ստալինի հուշարձան (Բուդապեշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Ստալինի հուշարձան (Բուդապեշտ)
Sztálin szobor Budapest.jpg
Ստալինի հուշարձանը 1953 թվականին
Կոորդինատներ47°30′23″ հս․ լ. 19°05′06″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՀունգարիա Բուդապեշտ
Կառուցվել է1951
Շինության ձևըՀուշարձան
Կառուցել էՇանդոր Միկուշ
Ներկա վիճակըհանվել է

Ստալինի հուշարձան (հունգ.՝ Sztálin-szobor, Budapest), Բուդապեշտում «Ստալինի հուշարձանը» տեղադրվել է 1951 թվականին՝ որպես հունգար ժողովրդի նվեր Ստալինի 70-րդ տարեդարձին (դեկտեմբերի 21, 1949)։ Հուշարձանը հանվել է 1956 թվականի հոկտեմբերի 23Հունգարական հեղափոխության ժամանակ զայրացած հակախորհրդային ամբոխի կողմից։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

25 մետր ընդհանուր բարձրությամբ հուշարձանը կանգնեցվել է Բուդապեշտի քաղաքային զբոսայգու (Városliget) եզրին։ Բրոնզե արձանն ունեցել է 8 մետր բարձրություն՝ կանգնած չորս մետր բարձրությամբ կրաքարային հենի վրա, որը տեղադրված է եղել տասնութ մետր լայնությամբ ամբիոնի վրա։ Քանդակագործը Ստալինին պատկերել է ճառ ասելիս՝ կանգնած ամբողջ հասակով, աջ ձեռքը կրծքավանդակին։ Ամբիոնի կողքերի զարդաքանդակներում պատկերված է եղել իրենց առաջնորդին ողջունող հունգար ժողովուրդը։ Հուշարձանի հեղինակն է եղել հունգարացի քանդակագործ Շանդոր Միկուշը, ով արժանացել է Կոշութի անվան մրցանակի։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստալինի հուշարձանը Բուդապեշտում

Ստալինի հուշարձանը կառուցվել է սոցիալիստական ռեալիզմի դասական ժամանակահատվածում, որը գործիք էր ժողովրդի մեջ Կուսակցության գաղափարախոսությունը սերմանելու համար։ Այս իրատեսական և դիդակտիկ գեղարվեստական ոճը ցույց էր տալիս ջանասիրաբար աշխատող պրոլետարիատի և հատկապես անձի պաշտամունքն այնպիսի գործիչների հանդեպ, ինչպիսիք էին Վլադիմիր Լենինը, Ստալինը և Արևելյան Եվրոպայի այլ կոմունիստ առաջնորդներ։

1930-1950-ական թվականներին Ստալինյան արձաններն Արևելյան Եվրոպայում հայտնվում էին ամենուր։ Նրանք պաշտամունքային առարկաներ էին, որոնք ցույց էին տալիս Ստալինի գրեթե առեղծվածային ուժը։ Երբ ավարտին էր մոտենում հուշարձանի ստեղծումը, բուդապեշտցի մի լրագրող ասել է.

Aquote1.png Ստալինը մեզ հետ էր ավելի վաղ, այժմ կլինի ավելի շատ։ Նա կհետևի մեր աշխատանքին և նրա ժպիտը կուղղորդի մեզ։ Ինձ ասացին, որ Մոսկվայում կարևոր գործ սկսելուց առաջ կամ ավարտելուց հետո սովորույթ է Կարմիր հրապարակում այցելել Վլադիմիր Լենինին խորհրդակցելու կամ տեղեկացնելու համար։ Անշուշտ, նույնը կլինի այստեղ՝ Ստալինի արձանի մոտ[1]։ Aquote2.png


Հուշարձանն արտահայտում էր ոչ միայն Ստալինյան ուժը, այլ նաև՝ Հունգարիայի աշխատավորների կուսակցության ուժը։

1953 թվականին Ստալինի մահից հետո սոցիալիստական ռեալիզմն անկում ապրեց կապված 1956 թվականին Նիկիտա Խրուշչովի նախաձեռնած քաղաքական փոփոխությունների հետ, երբ ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարում նա դատապարտեց Ստալինի անձի պաշտամունքը։

Ապամոնտաժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի մասերը Բուդապեշտի Գրանդ բուլվարում
Հուշարձանի մնացորդները 1956 թվականի ապամոնտաժումից հետո

1956 թվականի հոկտեմբերի 23-ին շուրջ երկու հարյուր հազար հունգարացիներ հավաքվեցին Բուդապեշտում իրենց համակրանքն ցույց տալու լեհերի հանդեպ, ովքեր Լեհական հոկտեմբերի ընթացքում հասել էին քաղաքական բարեփոխումների։ Հունգարացիները ռադիոյով հեռարձակեցին 16 պահանջներ, այդ թվում նաև Ստալինի արձանի ապամոնտաժումը։ Հարյուր հազարավոր հունգարացի հեղափոխականներ հանեցին Ստալինի արձանը՝ թողնելով միայն նրա ճտքակոշիկները, որոնց մեջ դրեցին Հունգարիայի դրոշը։ Հունգարացիների առաջնորդի, ուսուցչի և «լավագույն ընկերոջ» բրոնզե մակագրված անունը հանվեց պատվանդանի վրայից[2]։

Բուդապեշտի ոստիկանության պետ Շանդոր Կոպաչին նկարագրում է.

Aquote1.png [Ցուցարարները] տեղադրեցին [...] հաստ պողպատե պարանը Ստալինի 25-մետրանոց արձանի վզին, իսկ մյուսները ժամանում էին բեռնատարով՝ բերելով թթվածնի բալոններ և մետաղական կտրիչներ, որ աշխատեին բրոնզաձույլ կոշիկների վրա։ [...] Մեկ ժամ անց արձանը պատվանդանից տապալվեց գետնին։ Aquote2.png


Ստալինի ճտքակոշիկները Բուդապեշտի «Մեմենտո» զբոսայգում

Այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստալինի հուշարձանի տեղում այժմ գտնվում է 1956 թվականի Հունգարական հեղափոխության հուշարձանը, որը կառուցվել է 2006 թվականին՝ պատմական իրադարձության 50-ամյակի կապակցությամբ։

2006 թվականին Բուդապեշտի «Մեմենտո» զբոսայգում տեղադրվել է ամբիոնի կրկնօրինակը, որի պատվանդանի վրա կոտրված բրոնզե կոշիկն է։ Սա բնօրինակի ճշգրիտ պատճենը չէ, այլ քանդակագործ Ակոշ Էլեուդի գեղարվեստական վերստեղծումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Åman, Anders. Architecture and Ideology in Eastern Europe During the Stalin Era. Cambridge, MA: The MIT P, 1992.
  • Bown, Matthew C. Art Under Stalin. Oxford: Phaidon P Limited, 1991. 73-86.
  • Demaitre, Ann. "The Great Debate on Socialist Realism" The Modern Language Journal 50.5 (1966): 263-268.
  • Sinko, Katalin. "Political Rituals: the Raising and Demolition of Monuments." Art and Society in the Age of Stalin. Ed. Peter Gyorgy and Hedvig Turai. Budapest: Corvina Bookk, 1992. 81.
  • Terras, Victor. "Phenomenological Observations on the Aesthetics of Socialist Realism" The Slavic and East European Journal 22.4 (Winter, 1979), pp. 445–457.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sinko, Katalin. "Political Rituals: the Raising and Demolition of Monuments." Art and Society in the Age of Stalin. Ed. Peter Gyorgy and Hedvig Turai. Budapest: Corvina Books, 1992. 81.
  2. Åman, Anders. Architecture and Ideology in Eastern Europe During the Stalin Era. Cambridge, MA: The MIT P, 1992. 195.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]