Ձևականորեն Սվյատոսլավը դարձել է մեծ իշխան 3 տարեկանում 945 թվականին իր հոր Իգորի մահվանից հետո, բայց ինքնուրույն սկսել է ղեկավարել 960 թվականից։ Սվյատոսլավի օրոք Կիևյան պետության ղեկավարման նշանակալից մասը իրականացրել է իր մայրը՝ Օլգա իշխանուհին, սկզբում Սվյատոսլավի փոքրահասակության, հետո նրա մշտապես արշավանքներում լինելու պատճառով։ Բուլղարական արշավանքից վերադառնալու ժամանակ 972 թվականին Սվյատոսլավին սպանել են պեչենեգները դնեպրյան քարվանտներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 95)։