Սվետլանա Կովալենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետլանա Կովալենկո
Ծնվել էսեպտեմբերի 7, 1927(1927-09-07)
Սումի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 6, 2007(2007-09-06) (79 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ
Գործունեության ոլորտգրականագիտություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1949)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1990)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարViktor Pertsov?
Ամուսին(ներ)Aleksandr Nikolayevich Nikolyukin?

Սվետլանա Ալեքսեևնա Կովալենկո (ռուս.՝ Светла́на Алексе́евна Ковале́нко, սեպտեմբերի 7, 1927(1927-09-07), Սումի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 6, 2007(2007-09-06), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս գրականագետ։ Գրականագետ Ալեքսանդր Նիկոլյուկինի կինը։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1990)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Կովալենկոն ծնվել է 1927 թվականին Սումի քաղաքում։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1953 թվականին՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1953 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան՝ պաշտպանելով «Կոլտնտեսությունը Միխայիլ Իսակովսկու և Ալեքսանդր Տվարդովսկու պոեզիայում» թեզը։ 1955 թվականից աշխատել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի համաշխարհային գրականության ինստիտուտում (1991 թվականից` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային գրականության ինստիտուտ), եղել առաջատար գիտաշխատող։ 1990 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան՝ «Լիրիկական էպոսը խորհրդային պոեզիայում։ Ժանրի դինամիկան» թեմայով։

Մասնակցել է Վ. Վ. Մայակովսկու երկերի լիակատար ժողովածուի (տասներեք հատոր, 1955-1961 թվականներ) և Սերգեյ Եսենինի հինգ հատորների (1961-1962) նախապատրաստմանը։ Աննա Ախմատովայի վեց հատորից (1998-2002) բաղկացած լիակատար ժողովածուի կազմողներից մեկն է։ Կազմել է «Աննա Ախմատովայի պետերբուրգյան երազանքները, Վեպ առանց հերոսի (տեքստի վերակառուցման փորձ)» (2004) և «Աննա Ախմատովա» (2001, 2005) Pro et сontra երկհատորանոց շարքի գրքերը։ «Աննա Ախմատովա» անավարտ կենսագրականի հեղինակն է (2009), որը հետմահու հրատարակվել է «Հրաշալի մարդկանց կյանքը» շարքով։ «Աստղային պարգև։ Կանայք Մայակովսկու կյանքում» (2006) գրքի հեղինակն է։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коваленко С. А. Александр Фадеев. — М.: Знание, 1976. — 64 с. — (Новое в жизни, науке и технике). — 139 500 экз.
  • Коваленко С. А. Ради жизни на земле: Советская литература в борьбе за мир. — М., 1980.
  • Коваленко С. А. Поэма как жанр литературы. — М.: Знание, 1982. — 112 с.
  • Коваленко С. А. Сергей Алексеев: [Для старшего школьного возраста]. — М.: Советская Россия, 1985. — 143 с.
  • Коваленко С. А. Советская поэзия о Великой Отечественной войне: (К 40-летию Победы). — М.: Знание, 1985. — 64 с.
  • Коваленко С. А. Художественный мир советской поэмы: Возможности жанра / Ответственный редактор Ломидзе, Георгий Иосифович; АН СССР, Институт мировой литературы имени А. М. Горького РАН. — М.: Наука, 1989. — 270 с.
  • Коваленко С. А. Крылатые строки русской поэзии. Очерки истории. — М.: Современник, 1989. — 480 с. — 25 000 экз. — ISBN 5-270-00323-6
  • Коваленко С. А. «Звездная дань». Женщины в судьбе Маяковского. — М.: Эллис Лак, 2006. — 592 с. — 5000 экз. — ISBN 5-902152-13-5
  • Коваленко С. А. Анна Ахматова. — М.: Молодая гвардия, 2009. — 382 с. — (Жизнь замечательных людей). — 5000 экз. — ISBN 978-5-235-03128-9, 978-5-235-03254-5
Կազմող[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Анна Ахматова: pro et contra. Антология / Составитель С. А. Коваленко. — М.: Издательство Русского Христианского гуманитарного института, 2001. — 964 с. — (Русский путь). — 2000 экз. — ISBN 5-88812-081-2
  • Петербургские сны Анны Ахматовой.«Поэма без героя». (Опыт реконструкции текста). / Составитель С. А. Коваленко. — СПб.: Росток, 2004. — 368 с. — (Неизвестный XX век). — 3000 экз. — ISBN 5-94668-027-7
  • Анна Ахматова: pro et contra. Антология / Составитель С. А. Коваленко. — М.: Издательство Русской Христианской гуманитарной академии, 2005. — 992 с. — (Русский путь). — 1000 экз. — ISBN 5-88812-126-6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дмитриенко Сергей. Книжная полка: [Рецензия на книгу: Коваленко С. А. «Звёздная дань»: Женщины в судьбе Маяковского. - М.: Эллис Лак 2000, 2006. - 592 с.] // Литература. - 14 июля 2006 года. - № 14 (662).