Սվետլանա Խանումյան
Սվետլանա Խանումյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1943 |
Ծննդավայր | Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2009 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1965) |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1988) |
Մասնագիտություն | ասմունքող և փիլիսոփա |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան և Հայաստանի հանրային ռադիո |
Սվետլանա Ռուբենի Խանումյան (հունվարի 28, 1943, Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2009[1]), հայ ասմունքող, փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1988), դոցենտ (1994)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվետլանա Խանումյանը ծնվել է 1943 թվականին Հայաստանի Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Նույն թվականից աշխատել է ԵՊՀ-ում[2]։
Դերասանական գործունեությունը սկսել է 1960-ական թվականներին։ 1963 թվականին մասնակցել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակին նվիրված ասմունքի, 1965 և 1967 թվականներին՝ հանրապետական փառատոն-մրցույթներին, որտեղ արժանացել է ոսկե մեդալի և առաջին կարգի դիպլոմի։ Հանդես է եկել հայական գաղթավայրերում։ Առաջինն է աշխարհիկ բեմ հանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը»[2][3]։
1996-2003 թվականներին Հանրային ռադիոյով վարել է «Լուսամատյան» հեղինակային ծրագիրը, 2001 թվականից՝ «Երևան» հեռուստածրագրով՝ «Երկիր Նաիրի» պոեզիայի սրահը[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նամակ Նանեին, Նաիրի, 1999 - 72 էջ, ISBN 9785550011157[4]:
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկյան կենսագրական ինստիտուտի «Տարվա կին-2002»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՆՈՒՄՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007
- ↑ «Հունվարի 28-ը Սվետլանա Խանումյանի ծննդյան օրն է». Hayern Aysor. 2015 թ․ հունվարի 28. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Խանումյան, Սվետլանա (1999). Նամակ Նանեին։ Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550011157.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սվետլանա Խանումյան Արխիվացված 2021-05-03 Wayback Machine