Jump to content

Սվետլանա Գուլյանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետլանա Գուլյանովա
Ծննդյան թիվ՝ապրիլի 3, 1938(1938-04-03) (86 տարեկան)
Ծննդավայր՝Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Հայաստան
Մասնագիտություն՝կինոգետ

Սվետլանա Անտոնի Գուլյանովա (Գուլյան, ապրիլի 3, 1938(1938-04-03), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոգետ։ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ (1976)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Գուլյանովան ծնվել է 1938 թվականին, Թբիլիսիում։ 1948 թվականին տեղափոխվել է Երևան։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բանասիրության բաժինը։ 1971 թվականին հեռակա ավարտելով Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտը (ՎԳԻԿ), ստացել է կինոգետ-խմբագրի դիպլոմ։

1965-1972 թվականներին Երևանի հեռուստատեսության ստուդիայում աշխատել է որպես խմբագիր, 1972-1974 թվականներին եղել նույն ինստիտուտի հեռուստատեսության ամբիոնի ասպիրանտ։ 1976 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի «Հայկական սփյուռքի արվեստ» բաժնի ավագ գիտաշխատող է[2][3]։

1964 թվականից սկսել է հրատարակվել։ 1970-1980-ական թվականներին կինոարվեստի մասին դասախոսություններ է կարդացել Ռուսաստանի, Մերձբալթիկայի, Միջին Ասիայի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում։ Գուլյանովայի կինոյի և հեռուստատեսության մասին հեղինակային բազմաթիվ հոդվածներ լույս են տեսել Լեհաստանում և Գերմանիայում։ Համահեղինակել է «Հայկական կինո» (1924-1999) լիակատար կատալոգը (խաղարկային կինո), «Մամուլյանի նշանը» մենագրությունը (2017)[4]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]