Jump to content

Սպիտակ հրեշտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ հրեշտակ
տեսակֆրեսկո
տարի1230
նյութֆրեսկո
հավաքածուMileševa monastery?
Ծանոթագրություններ
 Beli anđeo Վիքիպահեստում
Սպիտակ հրեշտակը

Սպիտակ հրեշտակ (սերբ.՝ Бели анђео / Beli anđeo), սերբական մշակույթի ամենահայտնի ֆրեսկոներից մեկի՝ Միլեշևա տաճարում պատկերված «Մյուռոնաբեր կանայք Քրիստոսի գերեզմանի մոտ» որմնանկարի դետալ[1][2]։ Թվագրվում է 1235 թվականով։ Այս ֆրեսկոն համարվում է Բարձր միջնադարի Սերբիայի ու Եվրոպայի ամենագեղեցիկ աշխատանքներից և եվրոպական նկարչության ամենախոշոր ձեռքբերումներից մեկը[2]։ Այն պատկերում է մյուռոնաբեր կանանց մուտքը Սուրբ Հարության տաճար կիրակի առավոտյան, խաչելության իրադարձություններից հետո։ Քարին նստած է Տիրոջ հրեշտակը, որն սպիտակ հագուստով է, և նրա ձեռքերը ցույց են տալիս Քրիստոսի համբարձման տեղն ու նրա դատարկ գերեզմանը։

Վայր և պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեսկոն գտնվում է Միլեշևա վանքում, եկեղեցու հարավային պատի վրա, դրա հեղինակի ինքնությունն անհայտ է[2]։ 16-րդ դարում Սպիտակ հրեշտակի վրա այլ որմնանկար է պատկերվել։ Այսպիսով նկարը թաքնված է եղել մինչև 20-րդ դարը, երբ որմնանկարը վերականգնվել է[2]։

Այլ տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ հրեշտակ կտավը եղել է առաջին արբանյակային հաղորդագրությունը, որն ուղարկվել է Եվրոպայից Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարիբյան ճգնաժամից հետո՝ որպես խաղաղության և քաղաքակրթության խորհրդանիշ[3]։

Ավելի ուշ Սպիտակ հրեշտակով նույն հաղորդագրությունն ուղարկվել է տիեզերք, երբ փորձ է արվել հաղորդակցվել անդրերկրային կյանքի հետ[4][5]։ Այնուամենայնիվ, սա վիճելի պնդում է, քանզի NASA-ի կամ որևէ այլ տիեզերական գործակալության աղբյուր պաշտոնապես չի հաստատել այս պնդումը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «White Angel – the Mileševa monastery». Via Balkans Travel Portal. 2010 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Manastir Mileševa - crkva Belog anđela» [Mileševa Monastery - the Church if the White Angel] (Serbian). Večernje novosti. 2012 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Манастир Милешева и Бели Анђео» [Mileševa Monastery and the White Angel] (Serbian). Tourist Organisation of Preijepolje. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Mihaljčić, Milena (2013). 52 vikenda u Srbiji [52 Weekends in Serbia] (PDF) (Serbian). Belgrade: Tourist Organisation of Serbia. էջ 30. ISBN 978-86-6005-278-2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Lončar, R. (2012 թ․ նոյեմբերի 25). «Filaret zinuo na Belog anđela» [Filaret Gasps at the White Angel] (Serbian). Vesti Online. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Kosanović, S. (2020 թ․ հուլիսի 19). «Beli anđeo nije poslat u svemir» [White Angel was not sent to space] (Serbian). FakeNews.rs. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]