Սպիտակ խնձորի ծառը
Սպիտակ խնձորի ծառը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Antanas Samuolis? |
տարի | 1932 |
բարձրություն | 89 ± 0 սանտիմետր[1] |
լայնություն | 71 ± 1 սանտիմետր[1] |
ուղղություն | էքսպրեսիոնիզմ[1] |
ժանր | բնանկար[1] |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Լիտվայի գեղարվեստի թանգարան |
հավաքածու | Լիտվայի գեղարվեստի թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Սպիտակ խնձորի ծառը» (Լիտվերեն: Baltoji obelis), լիտվացի նկարիչ Անտանաս Սամուոլիսի 1932 թվականի նկարը[2][3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն նկարված է կտավի վրա յուղաներկով և ունի 89 x 71 սմ չափս։
Նկարը Վիլնյուսի Լիտվայի արվեստի թանգարանի հավաքածուի մի մասն է:[2][3]
Վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակ խնձորենին առաջին անգամ ցուցադրվել է 1932 թվականին: Այն հատուկ տեղ է զբաղեցնում Լիտվայի արվեստի պատմության մեջ՝ որպես լիտվական լավագույն բնապատկերների մի մաս։ Նկարի հիմնական կիզակետում է խնձորենին, որն ընդգծված է ավելի բաց գույնով։ Կինը, տակառը, շունն ու մի քանի շինություններ նկարում երկրորդական նշանակություն ունեն։ Էքսպրեսիոնիզմը ներկայացված է ծառի ծուռ բունով, կուզիկ կնոջ և անհավասար հերկած հողատարածքով: Տեսարանը պարունակում է միայնության և տխրության տրամադրություն։ Դեկորացիան իսկական է, և ենթադրվում է, որ սպիտակեցված[3] խնձորենին նկարչի ընտանեկան այգում է։ Կտավը պարունակում է ինքնակենսագրական ասպեկտ՝ ակնարկելով նկարչի ծանր կյանքի, վատառողջության և ֆինանսական դժվարությունների մասին[2][3]։