Սպարտիոն Նազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սպարտիոն Նազարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1927 |
Ծննդավայր | Մարալիկ, ՀԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2014 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | գյուղատնտես |
Պարգևներ և մրցանակներ |
Սպարտիոն Եղոյի Նազարյան (նոյեմբերի 12, 1927 - 2014), գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչ, ՀԽՍՀ վաստակավոր գյուղատնտես (1975)[1], սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)[2], ԽՄԿԿ անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 12-ին՝ Կապուտան քաղաքում (այժմ՝ Մարալիկ)։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը[3]։
1954-1994 թվականներին եղել է ՀԽՍՀ Անիի շրջանի Ձերժինսկու անվան կոլտնտեսության (1980-ական թվականներից՝ Մարալիկի ագրոֆիրմա-կոլտնտեսության) նախագահը։ Նրա ղեկավարած տարիներին կոլտնտեսությունը ճանաչվել է Հայաստանի, ինչպես նաև ԽՍՀՄ առաջավոր տնտեսություններից մեկը[1]։
1989 թվականից ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր՝ միավորված Կոլտնտեսությունների միութենական խորհրդի կողմից։
Մահացել է 2014 թվականին[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յոթերորդ հնգամյա պլանի առաջադրանքները վաղաժամկետ կատարելու համար նրան շնորհվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (03/22/1966), Ութերորդ հնգամյա պլանի կատարման համար՝ Լենինի շքանշան (04/08/1971)
- Իններորդ հնգամյա պլանի կատարման համար՝ Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ (03/10/1976):
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (16.03.1981),
- ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Профиль Արխիվացված 2018-02-22 Wayback Machine на сайте Национального аграрного университета Армении
- ↑ «Назарян Спартион Егоевич». warheroes.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Назарян Спартион Егоевич — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ blog.mediamall.am
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Юрий Грибов Когда встает солнце // «Современник», 1983. 384 с.
- Асрян А. Г. Герои Социалистического Труда Советского Союза // Герои армяне. — Ер.: Амарас, 2015. — С. 253—328. — 360 с.
Կատեգորիաներ:
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- 2014 մահեր
- ՀԱԱՀ շրջանավարտներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գյուղատնտեսներ
- ԽՄԿԿ 25-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ անդամներ