Jump to content

Նիկլաս Ֆյուլկրուգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկլաս Ֆյուլկրուգ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1993(1993-02-09)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Հաննովեր, Գերմանիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Նիկլաս Ֆյուլկրուգ (գերմ.՝ Niclas Füllkrug, փետրվարի 9, 1993(1993-02-09)[1][2], Հաննովեր, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա

Նիկլաս Ֆյուլկրուգն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2012 թվականին «Վերդեր» ակումբի կազմում։ 2013 թվականի օգոստոսի 24-ին նա մեկ տարով վարձավճարով տրվել է Գրոյտեր Ֆյուրտ ակումբին[3]։ Նոյեմբերի 2-ին նա նոր ակումբի կազմում 4 գոլ է խփել «Էրզգեբիրգեի» դեմ խաղում (6:2)։ 2014 թվականին նա տեղափոխվել է «Նյուրնբերգ», որտեղ 54 խաղ է անցկացրել և դարձել 17 գոլի հեղինակ։ 2016 թվականի հուլիսին հարձակվողը պայմանագիր է կնքել «Հաննովեր 96» ակումբի հետ[4]։ 2018 թվականի սկզբին նա հեթ-տրիկի հեղինակ դարձել Մայնց 05 ակումբի դեմ խաղում, որից հետո հրավիրվել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական[5]։

2019/20 մրցաշրջանում Ֆյուլկրուգը կրկին վերադարձել է «Վերդեր»[6]։ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին հարձակվողն իր երկրորդ հեթ-տրիկն է հեղինակել Բունդեսլիգայում «Շալկե 04» ակումբի դեմ արտագնա խաղում[7]։ Երկրորդ Բունդեսլիգայում 2021/2022 թվականներին Նիկլասը խփել է 19 գոլ և օգնել իր ակումբին վերադառնալ Բունդեսլիգաу[8]։ Գերմանիայի առաջնության 2022/2023 մրցաշրջանի սկզբում նա 14 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ, ինչը դրդել է Գերմանիայի հավաքականի մարզիչ Հանսի Ֆլիկին նրան հրավիրել աշխարհի առաջնությանը[9]։

Կարիերան հավաքականում

2022 թվականի նոյեմբերին Ֆյուլկրուգը հրավիրվել է Գերմանիայի հավաքական՝ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու[10]։ Նա ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է Օմանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում։ Նա դուրս է եկել փոխարինման և խփել հանդիպման միակ գոլը։ Նա նաև դարձել է վերջին 20 տարվա ընթացքում ազգային հավաքականում նորամուտը նշած ամենատարեց խաղացողը։ Մինչ այդ՝ 2002 թվականին 33 տարեկանում հավաքականում իր նորամուտն է նշել Մաքս Մարտինը[11]։ Նոյեմբերի 27-ին Ֆյուլկրուը խփել է իր առաջին գոլը աշխարհի առաջնությունում։ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում նա հավասարեցնել է հաշիվը (1:1) և թիմին բերել մրցաշարի առաջին միավորը[12]։ Դեկտեմբերի 1-ին նա գոլի հեղինակ է դարձել Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ հաղթական խաղում (4:2), սակայն Գերմանիան լքել է մրցաշարը խմբային փուլում, քանի որ գոլերի տարբերությամբ խմբում գրավել է երրորդ տեղը[13]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Fürth holt Niclas Füllkrug auf Leihbasis» (գերմաներեն). 2013-08-24. Արխիվացված է օրիգինալից 2013-11-03-ին. Վերցված է 2013-10-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «FÜLLKRUG KEHRT IN SEINE HEIMAT ZURÜCK» (գերմաներեն). hannover96.de. Արխիվացված է օրիգինալից 2016-08-14-ին. Վերցված է 2016-07-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Bundesliga | Füllkrug's on fire! Bundesliga defences are terrified as the Hannover marksman takes aim». Արխիվացված է օրիգինալից 2018-10-03-ին. Վերցված է 2018-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Никлас Фюллькруг снова вернулся в «Вердер» (25.04.2019)». Արխիվացված է օրիգինալից 2020-08-12-ին. Վերցված է 2020-04-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Niclas Füllkrug hits hat-trick as Werder Bremen add to Schalke's woes». Bundesliga (անգլերեն). 2020-09. Արխիվացված օրիգինալից 2022-12-01-ին. Վերցված է 2022-12-11-ին.
  8. Gill Clark (2022-11-27). «Who is Niclas Fullkrug? Germany star's incredible rise from unheralded second tier star to World Cup hero». goal.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-12-07-ին. Վերցված է 2022-12-11-ին.
  9. «Niclas Füllkrug: Who is the Werder Bremen and Germany striker?». Bundesliga (անգլերեն). 2022-12-01. Արխիվացված օրիգինալից 2022-12-04-ին. Վերցված է 2022-12-11-ին.
  10. «"War ein langer Weg!" Füllkrugs emotionale Worte zur Nominierung». sport1.de (գերմաներեն). 2022-11-11. Արխիվացված օրիգինալից 2022-11-11-ին. Վերցված է 2022-12-13-ին.
  11. @optafranz (November 16, 2022). «Aged 29 years and 280 days, Niclas Füllkrug is the oldest outfield player to make his debut for Germany in 20 years» (Թվիթ) (անգլերեն). Վերցված է 2022-12-13-ին – via Թվիթթեր.
  12. «Niclas Füllkrug rettet gegen Spanien ein Unentschieden». DW (գերմաներեն). 2022-11-27. Արխիվացված օրիգինալից 2022-11-28-ին. Վերցված է 2022-12-13-ին.
  13. «World Cup 2022 - Costa Rica 2-4 Germany: Four-time tournament winners exit at group stage again». Sky Sports (անգլերեն). 2022-12-01. Արխիվացված օրիգինալից 2022-12-02-ին. Վերցված է 2022-12-13-ին.