Jump to content

Վիտոր Մելու Պերեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:32, 5 Հունիսի 2024 տարբերակ, Maagg08 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վիտոր Մելու Պերեյրա
Ծնվել էապրիլի 21, 1957(1957-04-21) (67 տարեկան)
ԾննդավայրԼիսաբոն, Պորտուգալիա
Քաղաքացիություն Պորտուգալիա
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար

Վիտոր Մելու Պերեյրա (պորտ.՝ Vítor Melo Pereira, ծնվ․ 1957 թվականի ապրիլի 21-ին, Լիսաբոնում) ՖԻՖԱ և ՈՒԵՖԱ կատեգորիաների պորտուգալացի ֆուտբոլային մրցավար։ ՌՖՄ-ի մրցավարական բաժնի վարիչ։

Կենսագրություն

1989-2002 թվականներին աշխատել է Պորտուգալիայի առաջնության հանդիպումներում։ 1997 թվականից՝ ՈՒԵՖԱ-ի էլիտ խմբի դատավոր։

Աշխատել է 1998 թվականի աշխարհի առաջնության և 2002 թվականի աշխարհի առաջնության խաղերում, որտեղ ստացել է խմբային փուլի և 1/8 եզրափակչի մեկական հանդիպում, ինչպես նաև Եվրո 2000-ի խաղերում, որտեղ սպասարկել է խմբային փուլի երկու հանդիպում և քառորդ եզրափակիչներից մեկը։[1][2] Հեռավոր արևելյան "մունդիալում" սխալմամբ է հաշվել դանիացի Յոն Դալ Թոմասոնի գոլը Ֆրանսիայի հավաքականի դարպասը, որը խփվել էր Մարսել Դեսայայի դեմ խաղի կանոնների ակնհայտ խախտումից հետո։[3]

Ակումբային մակարդակում աչքի է ընկել նրանով, որ սպասարկել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2001թ. հանդիպումը "Բավարիայի" և "Լիվերպուլի" միջև, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի գավաթի 2002թ. եզրափակիչ խաղը "Ֆեյենորդի" և Դորտմունդի "Բորուսիայի"միջև: Բացի այդ, նա աշխատել է Չեմպիոնների լիգայի երկու կիսաեզրափակիչ խաղերի վրա (1999 և 2000 թվականներին) և Գավաթակիրների գավաթի կիսաեզրափակիչ խաղում (1998 թ.)։

Մրցավարական կարիերան ավարտելուց հետո նա աշխատել է Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում[4], ապա՝ որպես ՈՒԵՖԱ-ի տեսուչ։ 2011 թվականին նա արժանացել է ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակի։[5]

2021 թվականի սեպտեմբերի 23-ին նշանակվել է Ռուսաստանի ֆուտբոլի միության մրցավարական բաժնի ղեկավար։[6]

Ծանոթագրություններ

  1. Италия - Швеция - 2:1 (1:0) Արխիվացված է Հունիս 26, 2018 Wayback Machine-ի միջոցով: (ռուս.)
  2. Италия - Румыния - 2:0 (2:0) Արխիվացված է Հուլիս 1, 2018 Wayback Machine-ի միջոցով: (ռուս.)
  3. Приключения арбитров на чемпионате мира-2. Южная Корея и Япония 2002 Արխիվացված է Մայիս 4, 2019 Wayback Machine-ի միջոցով: (ռուս.)
  4. Финал Кубка Греции будут судить зарубежные арбитры Արխիվացված է Հունիս 18, 2018 Wayback Machine-ի միջոցով: (ռուս.)
  5. «PITIDO INICIAL: FIFA Referees' Special Award». Արխիվացված է օրիգինալից 2020-03-17-ին. Վերցված է 2018-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «РФС объявил о назначении Перейры на пост руководителя департамента судейства». Արխիվացված է օրիգինալից 2021-09-23-ին. Վերցված է 2021-09-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Աղբյուրներ

Այս հոդվածը ստեղծվել է «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության վիքիակումբների հետ անցկացվող «Եվրո 2024-ին ընդառաջ» նախագծի 3-րդ փուլի ընթացքում։